Արմեն Աշոտյանի գործով մանրամասներ է ներկայացնում փաստաբանը․ ասուլիս՝ ուղիղ
«Իրականում մենք գիտենք՝ ինչ բարոյազուրկ ու տգետ մարդկանց հետ գործ ունենք։ Գործ ունենք չար ու վտանգավոր մարդկանց հետ, բայց մենք այդ պայքարին պատրաստ ենք։ Կարող եմ տեղեկացնել, որ Արմեն Աշոտյանի տրամադրությունը մարտական է, նրա կողմից որևէ ընկճում չկա, քաղաքական գործչի կյանքի այս հանգրվանն է հիմա փաստորեն։ Նա կյանքի այս փուլը պիտի անցնի պատվով ու ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

