«Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը». Ռուբեն Վարդանյան
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Թվիթեր»-ում գրել է. «Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու՝ Ադրբեջանի առաջարկին։ Ըստ այդմ, առկա խնդիրները լուծելու փոխարեն միջնորդները կարող են ակամա նպաստել նորերի առաջացմանը։ ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումն Ալիևի ռեժիմի համար կարող է պատրվակ ծառայել արցախցիների դեմ լրացուցիչ հանցավոր գործողությունների համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքների կողմնակից ԵՄ-ն իր նախաձեռնություններում աջակցում է ավտոկրատ Ադրբեջանին՝ դրանով իսկ ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և արցախահայության՝ իրենց նախնիների հողերից բռնի տեղահանման քաղաքականությանը»:

