Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Պատերազմ Արցախում
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան

Հրվ. Կովկասը, հնարավոր է, դրամատիկ իրադարձությունների շեմին է. Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վերջին տասնամյակների ամենալուրջ ճգնաժամն է առաջացել. Коммерсантъ

Հարավային Կովկասը, հնարավոր է, դրամատիկ իրադարձությունների շեմին է կանգնած. դա պարզ դարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև աննախադեպ կտրուկ հայտարարությունների փոխանակումից հետո, գրում է «Կոմերսանտ»-ի սյունակագիր Մաքսիմ Յուսինը, որի կարծիքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ ճգնաժամն է առաջացել։

Հոդվածի հեղինակը hիշեցնում է, որ սկզբում ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, այն է՝ հումանիտար ճգնաժամը սրվում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում և գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից և գազամատակարարումից: Սրանք բոլորը մեջբերումներ են ՌԴ ԱԳՆ հայտարարությունից։ Ու թեև հայտարարությունը Բաքվի հասցեին ուղղակի հարձակումներ չէր պարունակում, սակայն տեքստից պարզ էր դառնում, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի փաստացի շրջափակումն է դարձել ճգնաժամի պատճառ։

«Բաքվի պատասխանն ակնթարթային էր և աննախադեպ կոշտ։ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը որակվել է «անընդունելի», ընդ որում՝ «անհամապատասխան» Բաքվի և Մոսկվայի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին, որն անցյալ տարվա փետրվարին ընդունվել էր նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից։

Եվ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից ամենահետաքրքիր հատվածը. ««Հայկական զինված կազմավորումների մնացորդների» (Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ-Tert.am) դուրսբերումն «Ադրբեջանից» (չակերտները՝ Tert.am) դեռ ապահովված չէ։ Ավելին, այդ կազմավորումներին աջակցություն է ցուցաբերվում ռուսական խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո»։

Այլ կերպ ասած, Բաքուն ուղղակիորեն մեղադրում է Մոսկվային 2020 թվականի նոյեմբերյան պայմանավորվածությունները կատարելու անկարողության և չկամության համար և, ի լրումն, հաստատում է իր վճռականությունը՝ հասնելու Ղարաբաղից, այսպես կոչված, «հայկական զինված կազմավորումների մնացորդների դուրս բերմանը»։

Հայերն այս կազմավորումներն անվանում են «Արցախի պաշտպանության բանակ», որը ստեղծվել է դեռևս 1992 թվականին և ապահովում է Ղարաբաղի այն հատվածի անվտանգությունը, որը մնում է հայկական վերահսկողության տակ։ Եվ այստեղ հիմնական հարցն այն է, թե որքան ժամանակ է այն մնալու այս վերահսկողության տակ։ Բաքվից եկող օրեցօր ավելի վճռական հայտարարությունները կասկած չեն թողնում, որ Ալիևը և նրա թիմը պատրաստ են արագացնել իրադարձությունների զարգացումը և կարող են չսպասել մինչև հինգ տարվա ավարտը, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղում կարգուկանոնն ու ստատուս քվոն պետք է պահպանեն ռուս խաղաղապահները»,-գրում է Յուսինը:

Ըստ հեղինակի՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետևում է, որ Բաքուն ռուս խաղաղապահներին այլևս չի համարում չեզոք կողմ, ինչը չի բացառում հավանականությունն առ այն, որ նրանց ներկայությունն ադրբեջանական բանակին չի խանգարի Ստեփանակերտը և շրջակա տարածքները «մաքրել զինված կազմավորումների մնացորդներից» (չակերտները՝ Tert.am)։

«Բաքուն հույսը դնում է այն բանի վրա, որ Հայաստանը, որը գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո, չի միջամտի։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա այսօր ևս պատրաստ չէ հանդես գալ ի պաշտպանություն Ղարաբաղի հայերի։ Միակ բանը, որը տեսականորեն կարող է զսպել Բաքվի ռազմատենչ եռանդը, տնտեսական պատժամիջոցների սպառնալիքն է՝ առաջին հերթին նավթի ու գազի վերաբերյալ։ Բայց Արևմուտքը չի կարող իրեն դա թույլ տալ։ Նրա համար հիմնական հակառակորդը Մոսկվան է, իսկ ադրբեջանական էներգակիրները դիտարկվում են միայն որպես այլընտրանք ռուսականին։ Դե, իսկ ինչ վերաբերում է Կրեմլին, Բավքում կարծես թե առանձնապես չեն վախենում նրա արձագանքից։ Նրանք, ըստ երևույթին, կարծում են, որ Ռուսաստանը չափազանց խորը ճահճի մեջ է Ուկրաինայում և ո՛չ ուժ ունի, ո՛չ կարողություն, ո՛չ էլ ցանկություն՝ բացելու մեկ այլ ճակատ՝ Հարավային Կովկասում»,-եզրափակել է սյունակագիրը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր ՌԴ ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարությանն առ այն, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։

«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»,-նշված է եղել ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Մինչդեռ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքել է, որ Եռակողմ հայտարարության և խաղաղության գործընթացի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։

«ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ, ներառյալ «Ղարաբաղի շրջանը» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am), ելույթներին։

Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,-ընդգծել են ԱԳՆ-ում։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>