Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան
11
21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Պատերազմ Արցախում
Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին

220 օրվա շրջափակումը հուշում է՝ պետք է գնալ սրացումների, հակառակ դեպքում աշխարհը ոչինչ չի նկատելու

Պետք է գնալ սրացման, բայց՝ սառը հաշվարկած ու գրագետ։

Ինչքան էլ դժվար է, առաջարկում եմ մեր վիճակին մի պահ նայել կողքից։ Հայաստանի իշխանությունը հաշվետու չէ ժողովրդի առաջ։ Մեզ վերաբերվում են որպես «ռազմագերի հասարակություն»։ Բրյուսելի հանդիպումից հետո երկրի գործող վարչապետը հարկ չի համարում խոսել հասարակության հետ, ու մենք Շառլ Միշելից ենք տեղեկանում զարգացումների ու պայմանավորվածությունների մասին։

Մենք ունենք ծայարահեղ շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայրենակից։ Ու մեզ հարկ չեն համարում ասել՝ ի՞նչ են անում, ի՞նչ են բանակցում, ի՞նչ լուծումներ են առաջարկում, ի՞նչ զարգացումներ են տեսնում։

Իշխանությունը ամբողջությամբ հրաժարվել է հասարակության հետ կոնտակտներից, նա հաշվետու չէ իր ժողովրդին։ Արտգործնախարար, ԱԽՔ անընդհատ հանդիպումների մեջ են, ու ոչ ոք չգիտի՝ ստվերում ինչ է կատարվում։

Խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի գործում, հակառակ դեպքում ինքը կսրեր այս հարցադրումը, և ԱԺ-ն չէր ունենա հանգիստ կյանք։ Մոտ 330 հազար ձայն ստացած խորհրդարանական ընդդիմության ինստիտուտից մնացել են հազիվ 8-10 հոգի անհատապես հանդես եկեղ, անհատական գործունեություն ծավալող պատգամավորներ։ Ինչու՞, ո՞ր իրավունքով։

220 օրվա շրջափակման ընթացքը և իրավիճակը հուշում են, որ պետք է գնալ սրացումների։ Հակառակ դեպքում աշխարհը ոչինչ չի նկատելու, չի ձեռնարկելու։ Արցախում այդ առումով ճիշտ որոշումներ են կայացվում։ Բայց ես ունեմ մտավախություն, որ մենք արձանագրելու ենք, որ չունենք սրացման գնալու, գրագետ պայքարի ենթակառուցվածքներ։ Չունենք, որովհետև չենք աշխատել թե´ մինչև շրջափակումը, թե´ այս 220 օրվա ընթացքում։ Այս խնդիրը հիմա հընթացս պետք է լուծենք։

21-րդ դարում տեղի է ունենում 120 հազար մարդու, մի ողջ պետության խեղդամահության օպերացիա, ու այն կշարունակվի, եթե մենք գրագետ չաշխատենք։ Իսկ գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը փոխել հնարավոր է, լավ արդյունքներ ստանալ հնարավոր է։ Վստահաբար։

Գալիս ենք հաջորդ ամենակարևոր հարցին. անհատական պայքարով կամ սիրողական դիմադրությամբ մենք՝ հասարակության ակտիվ, իրավիճակի հետ չհաշտվող հատվածը, արդյունք չենք ունենալու։ Պետք է.

- Ստեղծել պայքարի գրագետ բովանդակություն, որպեսզի աշխարհը ընկալի, թե իրականում այստեղ ինչ է կատարվում,

- Ստեղծել պայքարի կազմակերպման-կոորդինացման ինստիտուտներ, որպեսզի մշակվեն ճիշտ գաղափարներ, կայացվեն որոշումներ,

- Ստեղծել պայքարի ենթակառուցվածքներ, որպեսզի գաղափարներն ու որոշումները տեղում ռեալիզացվեն ու չմնան ֆեյսբուքյան տիրույթում։

 Պետք է նոր, իրականում գործող ինստիտուտ, կառույց, կազմված լուրջ որոշումներ կայացնելու ունակ ու նաև այդ որոշումների ռեալիզացիայի համար որոշակի ռեսուրսների տիրապետող մարդկանցից, որոնք վերջապես կազատեն ռազմագերու կարգավիճակում հայտնված հասարակությանն ու մարդկանց կտան արդյունավետ գործելու հնարավորություն՝ խնայելով հանրային էներգիան ու ուղղելով այն ճիշտ հունով։ Հակառակ դեպքում տասնյակ հազարավոր պարկեշտ, գործելու պատրաստ մարդիկ կշարունակեն ամեն մեկն իր տեղում խելագարվել սեփական անելիքի չիմացությունից ու մսխել իրենց թանկագին էներգիան ու ժամանակը ցածր օգտակարության գործողությունների վրա։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>