Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել: Ազգային ժողովը 1 մլն 136 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը պետք է այդ գումարով նորոգի ԱԺ վարչական շենքի եւ ավտոտնտեսության ջրհորդանները: «Սահակյանշին» ՍՊԸ-ն այն ընկերությունն է, որը Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից հատվածում շինարարություն էր սկսել, ահռելի փոս փորել, ինչի հետեւանքով խճուղու երթեւեկելի մի հատվածը փլուզվել էր։
Հետագայում, երբ վերանորոգվեց այդ հատվածը, վերանորոգվեց ճանապարհի հաշվին, եւ մի ողջ երթեւեկելի գոտի պակասեց ճանապարհի այդ հատվածում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

