ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարություն հաղորդագրություն է տարածել․
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել.
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

