ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը
21
Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Պատերազմ Արցախում
ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․

Խախտումներ են գրանցվել գազավորված ընպելիքների շուկայում. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ:

Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաև սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, արտադրության կազմակերպմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ:

Տնտեսավարողների ցանկ

1

Ա/Ձ Արտեմ Թադևոսյան

Արարատի մարզ, ք.

Արտաշատ

Խմորասնկերի անթույլատրելի քանակություն, սննդային հավելումների (ասպարտամ) օգտագործման թույլատրելի չափաքանակի գերազանցում,

մակնշումը չի համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին

«ՄԱՐԻ» թարխունի համով 2լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 21.12.2016

2

«Անդրանիկ Սիմոնյան» ՍՊԸ

Արարատի մարզ, Շահումյան

Խմորասնկերի, բորբոսասնկերի, ասպարտամի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Միլենա» տանձի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 20.12.2016

3

«Հարութիկ» ՍՊԸ

Արարատի մարզ, ք.

Արտաշատ

Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդային հավելումների (ասպարտամ) օգտագործման թույլատրելի չափաքանակի գերազանցում, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Թամադա Կոլա» տանձի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 21.12.2016

4

«Վադա Բեկ» ՍՊԸ

ք. Երևան, (գործ. հասցե՝ Կոտայքի մարզ գ. Բջնի)

Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն

«Մեր Լիմոնադ» դեղձի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 29.11.2016

«Հավլաբար» թարխունի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 20.10.2016

5

«Բայանդուր» ՍՊԸ

Կոտայքի մարզ, ք. Աբովյան

Խմորասնկերի և բորբոսասնկերի

անթույլատրելի քանակություն, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն

«Լիմոնադ» թարխունի համով 0.5լ և դեղձի համով 1լ

գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 19.12.2016թ

6

Կարապետ Գևորգյան Ա/Ձ

Արագածոտնի մարզ,ք.

Աշտարակ

Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Գի-ԳԻ» դեղձի համով 1.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 16.12.2016

7

Ա/Ձ Գառնիկ Մելիքսեթյան

Արագածոտնի մարզ, գ.Օշական

Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Թզուկ» լայմի համով 1լ և արքայախնձորի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 15.12.2016

8

Արթուր Շիրինյան Ա/Ձ

Արմավիրի մարզ, գ.Արտամետ

ՄԱՖԱՄ / ԱՑԽՄ, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Արտիմետ» ազնվամորու համով 0.5լ և արքայախնձորի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 17.12.2016

9

Կարեն Մարտիրոսյան Ա/Ձ

Արարատի մարզ, ք. Արարատ,

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն

10

Կարեն Սարյան Ա/Ձ

Արարատի մարզ, գ. Ավշար

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

11

Ռուդիկ Հակոբյան Ա/Ձ

Արարատի մարզ, գ. Ավշար

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

12

Արթուր Պողոսյան Ա/Ձ

Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

13

«Նէնս» ՍՊԸ

Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

14

«Նարեկ Մարի» ՍՊԸ

Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

15

Նարեկ Սարգսյան Ա/Ձ

Գեղարքունիքի մարզ, ք. Սևան

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ,

հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն

*Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներ՝ սննդի կառույցներին, գույքին, սարքավորումներին, անձնակազմին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:

Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով՝ տրվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր. մի շարք տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով՝ տրվել են նաև հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն՝ անվտանգության նորմերը արտադրական գործընթացում պահպանելու նպատակով:

Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են նաև մակնշմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները ներկայացված են Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական (ՄՄ ՏԿ 022/2011) կանոնակարգում: Մակնշման մեջ ներառվում է նաև սննդամթերքի հետ շփվող նյութերի (փաթեթավորող նյութերի) մասին տեղեկատվությունը՝ համաձայն «Փաթեթավորման անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիակական կանոնակարգի 10-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 23-ի N827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի, «Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, տվյալ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի եւ պահպանի վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎԱՎԿԿՀ) (անգլերեն տարբերակը՝ НАССР – Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը»:

ՍԱՊԾ-ն ներկայումս շարունակում է վերահսկողական միջոցառումները ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում և հետագծելության սկզբունքով առաջիկայում վերահսկողություն է իրականացնելու փաթեթավորող նյութեր և սննդային հավելումներ մատակարարարող կազմակերպություններում, ինչպես նաև այլ զովացուցիչ ըմպելիքների արտադրություններում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>