Արա Խզմալյանը՝ Մատենադարանի տնօրեն
Դիտել նաև
«Վայն եկել է՝ Մատենադարանը տարել. Արա Խզմալյանով իշխանությունն այնտեղ խորքային խնդիր է լուծում». Սերժ Սրապիոնյան․ Տեսանյութ
Հաստատվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Հասան Մատենադարանին
Դադարեցվել են Մատենադարանի տնօրենի լիազորությունները
Նունե Սարգսյանն այցելել է Մատենադարան, ծանոթացել ծրագրերին ու ընթացիկ աշխատանքներին. Տեսանյութ
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրեց Մատենադարանի տնօրեն։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Արծրունին Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։
Հունիսի 26-ին «Մատենադարան»-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով Մատենադարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի համապատասխան հոդվածներով, հայտարարել էր Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։