Ռուսական կողմից հանդիպման առաջարկ չենք ստացել. ԱԳՆ խոսնակ
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները` ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման Մոսկվայում ՀՀ-ՌԴ-Ադրբեջան գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար։
24News-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց, թե հայկական կողմը ՌԴ-ից հանդիպման առաջարկ ստացե՞լ է արդյոք: ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: