«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել 4-րդ հարկի պատուհանից ընկած փոքրիկի առողջական վիճակից
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխա: Փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին հայտնում են ԲԿ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետներն անում են ամեն հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել երեկ Արմավիրի մարզում: Փոքրիկն ընկել է Էջմիածին քաղաքի բազմաբնակարաններից մեկի 4-րդ հարկի պատուհանից: «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոն։

