Կոտայքում փեսան զոքանչի գերեզմանի մոտ հանկարծամահ է եղել
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գերեզմանոցում տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմաններում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Սամսոն Խ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը այցելել է իր զոքանչի գերեզման, որտեղ էլ հանկարծամահ է եղել։

