Իշխանության մտահոգությունը՝ ինչպե՞ս փաթեթավորել Հայաստանի և Արցախի ոչնչացման գործընթացը, որ «հպարտ քաղաքացի»-ների տրամադրությունը չընկնի
217 օր 120000 հայ մարդ գտվում է տոտալ շրջափակման մեջ։
Թուրք-ադրբեջանական ոհմակը ամեն օր սպառնում է 120000 հայ ոչնչացնել/վտարել։
Սննդի և դեղորայքի խիստ պակասը բերել է այն վիճակի, երբ մարդիկ ուղղակի չգիտեն, կունենան արդյո՞ք վաղը մի կտոր հաց, որ տանեն իրենց երեխաներին։
Հայաստանի տարածքները օկուպացված են։Գրեթե ամեն օր գնդակոցվում են Շորժան և Երասխը, Սյունիքի և Արարատի մարզի տարածքները։
Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստանի ապամոնտաժման գործընթացը։
Հայաստանի իշխանությունը, որքան ուժ ունի, ձևացնում է, իբր «բանակցում» է մարդասպանների հետ, իսկ իրականում մտահոգված է մեկ հարցով: Ինչպե՞ս փաթեթավորել Հայաստանի և Արցախի ոչնչացնելու գործընթացը, որ «հպարտ քաղաքացի»-ների տրամադրությունը հանկարծ չընկնի։
Երևանում անցնում են զանգվածային տոնական միջոցառումներ «Վարդավառի» շրջանակներում։
Երկու իրականություն
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից