ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտման 3 դեպք
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում ԼՂ Շուշիի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք։ Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։