Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով կասկածյալները կալանավորվել են
Դիտել նաև
Մոսկվայի Բասմանի դատարանը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի դեմ մահափորձեր նախապատրաստելու գործով կասկածյալներին կալանավորելու որոշում է կայացրել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ կալանավորվել է 7 անձ։
«Քննիչի միջնորդությունները անչափահաս քաղաքացիների՝ 2005 թվականին ծնված Գ.-ի, Ե.-ի, Ս.-Ի, 2006 թվականին ծնված Զ.-ի նկատմամբ, անչափահաս Ն.-ի, ինչպես նաև Միխայիլ Միխայիլի Բալաշովի, Եգոր Սերգեյի Սավելևի նկատմամբ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 213-ը հոդվածի երկրորդ մասով, բավարարվել են, խափանման միջոց է ընտրվել կալանքը մինչև 14.09.2023 թվականը», - ասել է գործակալության զրուցակիցը:

