Վիտալի Բալասանյանը կմնա կալանքի տակ
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ ձերբակալված։ Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը, որ ներկայացրել էր, մերժվել է։
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է երեկ երեկոյան։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին։ Որդին ու քեռորդին, սակայն, ազատ են արձակվել։