ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու». մահացած երեխաների մայր

Օրերս Մարտակերտը ցնցվեց երկու անչափահաս երեխաների մահվան լուրով: Երկու անչափահասների մայրը` Վերա Նարիմանյանը Մարտակերտի շրջանի վարչակազմի «Ջրաբերդ» պաշտոնաթերթին պատմել է, որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի էր դժվարացել իր` որպես միայնակ մոր բեռը: Մեկ ամիս առաջ էր երեխաների հետ տեղափոխվել Աղաբեկալանջ գյուղ, բայց աշխատանքը Մարտակերտ քաղաքում էր, վառելիքի բացակայության պատճառով երթուղային տրանսպորտը չէր աշխատում, նա ստիպված երեխաների հետ ոտքով ամեն օր հասնում էր Մարտակերտ` աշխատավայր:

«Ամեն օր երեխաներիս ձեռքը բռնած առավոտյան ժամը 8:00-ին Աղաբեկալանջից ոտքով գնում էի Մարտակերտ և երեկոյան հետ վերադառնում: Վառելիքի պակասի պատճառով ոչ երթուղայինն էր աշխատում, ոչ տաքսիները: Հուլիսի 7-ին գնացել էի խանութից ձեթ ու շաքարավազ առնելու, չկար, ասեցին` շրջվարչակազմի շենքում որպես օգնություն տալիս են շաքարավազն ու ձեթը: Գնացել եմ Վարչակազմ, ասել են հոսանք չլինելու պատճառով կեսօրից հետո են սկսելու բաժանել»:

Մարտակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ Գոհար Գյուրջյանը մանրամասնեց, որ Վերայի ընտանիքի հետ ծանոթացել է ամիսներ առաջ. «Երեխաների մայրը որպես միայնակ մայր դիմել էր մեր կառույց, որպեսզի աջակցենք աշխատանքի տեղավորման հարցում, մեր միջնորդությամբ և շրջվարչակազմի ղեկավարի աջակցությամբ նրան տեղավորել ենք աշխատանքի: Հուլիսի 7-ին փոքր երեխայի` Լեոյի հետ եկել էր կենտրոն` ճշտելու, թե արդյո՞ք սննդի այդ աջակցությունը` ձեթն ու շաքարավազն իրենց էլ է հասնում: «Մենք տեղեկացրեցինք, որ այո, հասնում է, բայց ինքը պարտադիր չէ, որ Մարտակերտից ստանա, քանի որ արդեն տեղափոխվել էր Աղաբեկալանջ համայնք: Համայնքների բնակիչներին այդ աջակցությունը տրամադրում են նաև իրենց համայնքներում և, քանի որ համայնքներում այդ գործընթացը դեռևս չէր սկսվել, ինքը նախընտրեց, որ ստանա Մարտակերտից: Այդ ժամին, որ ինքը եկել էր 11:00-12:00 էր ու հոսանք չկար, համակարգչային ոչ մի ծրագիր չէր աշխատում: Ես Վերայի հետ մոտեցել եմ Միասնական սոցիալական գործակալություն և խնդրել, որ Վերան Մարտակերտից ստանա իր բաժինը, նրան տեղեկացրեցին, որ կարող է սպասել և Աղաբեկալանջից ստանալ, բայց նաև չմերժեցին, որովհետև արդեն եկել հասել էր այդտեղ»: Վերայի խոսքով` քանի որ Լեոն արդեն հոգնել էր և ուզում էր քնել, օրն էլ բավականին շոգ էր, մտածել է երեխային տուն տանի և ժամը 14:00-ից հետո, երբ կլինի հոսանք, գա և ստանա օգնության փաթեթը:

«Ես չէի կարող սպասել, քանի որ տանը ձեթը վերջացել էր, կարտոֆիլ էի պատրաստել, երեխաները հաց էին կերել, իսկ երեկոյան առանց ձեթի որևէ բան պատրաստել չէի կարող, գիշերը Լեոն քաղցր թեյ է խմում նոր քնում, իսկ տանը, նաև ոչ մի խանութում չկար շաքարավազ»,- պատմում է Վերան, ու անընդհատ կրկնում` ես իմ երեխաներին չէի կարող սոված թողնել, աշխատում էի ու գումարը հերիքում էր միայն սննդի համար, հաճախ պատքով էի ապրանք գնում, բայց հիմա` շրջափակման հետևանքով խանութները դատարկ են: «Կեսօրին ուժեղ արև էր, Լեոն քնած էր, Գիտային ասել եմ երեխային նայիր, գնամ օգնությունը ստանամ, գամ: Ոտքով Աղաբեկալանջից հասել եմ Մարտակերտ ու հետ վերադարձել: Միշտ էլ, երբ օգնություն են տվել գնացել եմ ստացել իմ երեխաների համար, որ սոված չմնան»,- ասում է Վերան՝ ընդգծելով` իմ երեխաները շրջափակման զոհն են դարձել:

Նա վստահ է, եթե չլիներ շրջափակումը և սննդի ու վառելիքի պակասը, Մարտակերտ երթուղայինով կգնար ու ժամանակին կվերադառնար, եթե չլինեին էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները, նա ստիպված չէր լինի երեխային տուն տաներ և կրկին գնար Մարտակերտ քաղաք, եթե խանութներում լինեին գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները և սնունդը, նա կարող էր ձեթն ու շաքարավազը գնել խանութից:

«Այսօր մեծ աղջիկս, որ դեպքի օրը Ստեփանակերտում ազգականի տանն էր, նրբերշիկ էր ուզում, ման եկա, ոչ մի խանութում չկար: Որ խանութ մտնում ես՝ դատարկ է: Ներկա պահին ինչպե՞ս պահեմ երեխային, որ ոչինչ չկա: Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու, որ երեկոյան հաց պատրաստեի, տղաս սրտի արատ ունի, այդ շոգ եղանակին ոտքով ինչպես տանեի հետս, եթե չկար ոչ մի մեքենա: Աղաբեկալանջի ճանապարհին են զանգել ասել երեխաները չկան, ամբողջ գիշեր ման են եկել ու առավոտյան ես իմ երեխաների դիակը տեսել եմ»: Գոհար Գյուրջյանը նշել է, որ Վերայի ընտանիքը գտնվում էր իրենց ուշադրության կենտրոնում, մի քանի անգամ ստացել է օգնություն և շրջանի վարչակազմի, և ԱՀ ՍԶՄ նախարարության միջնորդությամբ:

«Տարբեր անհատ բարերարների միջոցով, նաև մենք էլ իրենց ընդգրկել ենք այդ ծրագրերի մեջ և մի քանի անգամ սննդային աջակցություն ստացել են: Աշխատանքի տեղավորվելուց հետո Վերան ինչ-որ չափով կարողանում էր սննդի հարցը հոգալ, ուղղակի, քանի որ խանութներում սննդամթերք չկար, առաջին անհրաժեշտության սնունդն ինքնուրույն չէր կարողանում ձեռք բերել ու օգնության կարիք ուներ»: Ամեն նոր բացվող օր շրջափակված Արցախում հազարավոր մարդիկ շարունակում են դիմակայել դժվարություններին, ժամ առ ժամ սաստկացող այս իրավիճակի թիրախում արդեն մարդկային կյանքերն են, իսկ աշխարհը լուռ է»: «Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու». մահացած երեխաների մայր «Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու». մահացած երեխաների մայր Աղբյուրը` Մարտակերտի շրջանի վարչակազմի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ Կիսվի՛ր այս նյութով՝

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>