Թուրքիայի ներկերի գործարաններից մեկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի ծովափնյա Բուրսա նահանգի Գյուրսու շրջանում գտնվող, ներկերի արտադրությամբ զբաղվող գործարանում ուժգին պայթյուն է որոտացել:
Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ պայթյունի հետևանքով 5 աշխատող զոհվել է և ևս 9-ը վիրավորվել: Փլատակների տակ մնացել են 9 աշխատող, որոնք հայտնի չէ, թե դեռ ողջ են թե ոչ:
Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների ծառայության (AFAD) ջոկատներ:
Աղբյուրը նշում է, որ պայթյունի հետևանքով վնաս է հասցվել գործարանի հարևանությամբ գտնվող ավտոմեքենաներին և շենքերին:
Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել պայթյունի պատճառը: