Սեյրան Օհանյանի կինը հրավիրում է աղոթքի
Պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանական «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, իր հետ հերթական հանդիպմանն է հրավիրում։ Նա որոշել է հանդիպման նոր վայրն ու իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում։
«Հարգելի և սիրելի համակիրներ` ի սփյուռս աշխարհի Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։ Հաջորդիվ եկեք փրկության խնդրանք և աղոթք բարձրացնենք առ Աստված` մեր Հայրենիքի, մեր զավակների, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։ Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։
Առաջարկում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ընդառաջ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը (Նավասարդի 1֊ը, որ համարվել է ժողովրդական խրախճանքի տոն)։ Սրբավայրը, աղոթատեղին, այնուհետև միասնական տոնախմբության վայրը կներկայացվի ձեր առաջարկություններից և համատեղ խորհրդակցություններից հետո»։