Նա տեղյակ չի իր նոր կոչման մասին, չնայած անձամբ է ստացել կոչումը (գլխի չի ընկել, թե ինչ է կատարվել). Ղազարյան
«Անարժանը Չնայած այն փաստին, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին Նիկոլ Փաշինյան միջնորդությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2023 թվականի հուլիսի 3-ին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, 2023 թվականի հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը նա մասնակցել է գեներալ-մայորի ուսադիրներով։ Հնարավոր է, որ
1. Նա տեղյակ չի իր նոր կոչման մասին, չնայած անձամբ է ստացել կոչումը (գլխի չի ընկել, թե ինչ է կատարվել)
2. Պաշտպանության նախարարությունում չի գտնվել գեներալական աստղ` ուսադրին ամրացնելու համար,
3. Ինքն իրեն անարժան է համարում գեներալ-լեյտենանտ կոչվելու համար,
4. Սպասում է Աննա Հակոբյանի նախարար նշանակվելուն, որ նրա համար կրի նոր ուսադիրներ»։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից