Ինչո՞ւ քանդվեց Հայաստանը
ԻՆՉՈ՞Ւ ՔԱՆԴՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
• Գիշերային այս տարաժամին, անձնական արխիվներս փորփրելով, վերադիտեցի 2012 թ․ Հ1-ի մի հաղորդում՝ այսպես կոչված՝ մտավորականության ու վերջինիս առաքելության մասին։ Ինձ թվում է՝ միայն հյուրերի կազմն էլ բավարար է՝ հասկանալու համար, թե 6 տարի անց պետությունն ինչու կապիտուլյացվեց։
• Այս հաղորդումը լավագույն ցուցիչներից է այն կիսատ-պռատության, Բրեժնևի ու Քիմ Քարդաշյանի այն վուլգար խառնուրդի, որն, ի դեպ, փաթաթված էր նժդեհյան բանտիկով, որի պատճառով փլվեց մելիքական Հայաստանը։
• Եթե 2018 թ․-ի պատճառներն եք որոնում, այս ու այն կողմ մի՛ ընկեք, դիտե՛ք այս հաղորդումը։ Հետփաստյա կարգով ավելի լավ կերևա, որ քաղաքական արևմուտքի իրավափիլիսոփայական թելադրանքն ընդունելով՝ ԼՂԻՄ պահել փորձելը քաղաքական նաիվություն էր, քանզի չես կարող «և՛ ձուկն ուտել, և՛ համապատասխան տեղին նստել»։
• Հայաստանը ՀՆԱ-ի պակասից չէ, որ քանդվել է, այլ արժեքների ու հասկացողությունների, եթե կուզեք՝ պանյատի պակասից։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից