ԱԺ-ում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Խորհրդարանի մեր աղբյուրները պատմեցին, որ վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-ում․ «Քաղպայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով թիմում միայնակ գայլի կարգավիճակում է հայտնվել, սկսել է ծխելու դեմ պայքար տանել նաեւ խորհրդարանում: Նա նկատել է, որ պատգամավորներից մեկն աշխատասենյակում ծխում է, դիմել է ոստիկանություն, որ պատժեն օրինազանցին։
Լսելով մեր այս հարցը՝ Թորոսյանը կատակի տվեց, թե որտեղ ծխող մարդ է տեսնում, սպառնալիքով է հանդես գալիս։ Վստահեցրեց, որ ոստիկան չի կանչել, գուցե սպառնացել է հերթական անգամ, բայց բանը կանչելուն չի հասել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

