Բաքվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը «նոր դարաշրջան է սկսել» Ադրբեջանի եւ Թուրքիայի համար
Հուլիսի 12-ին Բաքվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը «նոր դարաշրջան է սկսել» Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, կողմերը փոխանակվել են ողջույններով եւ շնորհավորանքներով: Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջխորհրդարանական ոլորտում: Նշվել է, որ Նուման Քուրթուլմուշի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Քուրթուլմուշը հայտարարել է «նոր դարաշրջան սկսելու մասին», ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Ընդգծելով, որ 30 տարի շարունակ անարդյունավետ բանակցություններ են ընթացել, խորհրդարանի նախագահն ասել է, որ Ադրբեջանը հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում եւ ինքնուրույն լուծել հակամարտությունը:
Աղբյուր՝ NEWS.am