Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են հայանպաստ օրինագծեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածությունը նպաստել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ԱՄՆ օրենսդիրների առավել ակտիվ ներգրավվածությանը։ Այս երկարատև հակամարտությունը լուծելու ուղղությամբ դրական քայլեր ձեռնարկելու նպատակով մի խումբ կոնգրեսականներ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում, մի շարք օրենսդրական փոփոխություններ են առաջարկում ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտում, որոնք կոչված են խթանելու ամերիկյան քաղաքականության հաշվետվողականությանը, պաշտպանելու մարդու իրավունքները և պահպանելու ուժի հավասարակշռությունը տարածաշրջանում: Փոփոխությունների առաջարկները քննարկվելու են այսօր, որոշվելու են դրվելու քվեարկության Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։ Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Աննա Էշույի կողմից առաջարկված 947-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 11 այլ կոնգրեսականների կողմից նպատակ ունի ուսումնասիրել ԱՄՆ կառավարության կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածից (907-րդ բանաձև) հրաժարումը:

Ուշադրություն դարձնելով առաջարկի հիմնավորմանը, հատկապես տարածաշրջանում շարունակվող բռնությունների և հումանիտար ճգնաժամերի լույսի ներքո, հասկանալի է, որ օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի հետևողական լինելու, որ ամերիկյան օգնությունն օգտագործվի ոչ թե հակամարտություններ հրահրելու, այլ խաղաղ լուծումներ խրախուսելու նպատակով: Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Թոնի Կարդենասի կողմից առաջարկված 1087-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 5 այլ կոնգրեսականների կողմից, կոչ է անում զեկույց կազմել, որը կուսումնասիրի Ադրբեջանի կողմից ԱՄՆ զենքի արտահանման օրենքների և միջազգային կոնվենցիաների հնարավոր խախտումները: Այս օրենսդրական փոփոխությունը նպաստելու է միջազգային օրենքի գերակայության պահպանմանը և երաշխավորելու, որ ոչ մի կողմ առանց հետևանքների չշրջանցի ընդունված միջազգային նորմերը:

Կալիֆորնիայից մեկ այլ կոնգրեսականի՝ Ադամ Շիֆի կողմից առաջարկված թիվ 1127-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 10 այլ կոնգրեսականների կողմից, նպատակ է հետապնդում սահմանափակում մտցնել ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանին տրամադրվող հարձակողական, անվտանգային կամ ռազմական տեխնիկայի արտահանման նոր լիցենզիաների վրա: Այս փոփոխությունը լայն իմաստով վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, այլ ոչ թե ռազմական էսկալացիան: 1132-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 10 այլ կոնգրեսականների կողմից կրկին առաջարկվել է Շիֆի կողմից, նպատակ ունի արտահայտել Կոնգրեսի քաղաքական կամքն առ այն, որ Հարավային Կովկասում տևական խաղաղությանն ուղղված ցանկացած լուծում պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը:

Սա ներառելով օրենսդրության մեջ՝ Կոնգրեսը պաշտպանում է մարդկանց՝ իրենց քաղաքական կարգավիճակը որոշելու և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանն ազատորեն հետամուտ լինելու համընդհանուր իրավունքը: 1160-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 17 այլ կոնգրեսականների կողմից և կրկին Շիֆի կողմից, ուշադրության կենտրոնում է դնում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և դրա շուրջ Կոնգրեսի կոշտ դիրքորոշումը: Ադրբեջանին կոչ անելով անհապաղ և անվերապահորեն վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերևարված խաղաղ բնակիչներին՝ Կոնգրեսը ոչ միայն ելնում է միջազգային իրավունքի սկզբունքներից, այլև նպաստում մարդկային արժանապատվության ու արդարության պահպանմանը։

Այս և այլ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, որ նպաստում են հաշվետվողականության բարձրացմանը, խաղաղ բանակցություններին և ընդգծում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը, արտացոլում են Կոնգրեսի համապարփակ մոտեցումը՝ լուծելու ղարաբաղյան հակամարտության հետ կապված կնճռոտ խնդիրները: Դրանք ևս մեկ անգամ հիշեցում են աշխարհաքաղաքականության մեջ ԱՄՆ օրենսդիրների առանցքային դերի և ողջ աշխարհում խաղաղությանն ու արդարությանը խթանելու նրանց անսասան հանձնառության մասին: Օրենսդրական փոփոխությունների ամբողջական ցանկին ծանոթանալու համար հետևեք հետևյալ հղմանը։

Աղբյուր` Yerkir.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>