Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
12
Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Պատերազմ Արցախում
Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը

Պարտք չենք վերցնի, լկտիություն չի լինի, կազինո չեն գնա․․․ Ստեր, որոնք վերջ չունեն․ «Կարճ ասած». Տեսանյութ

Հայաստանի կառավարությունը դիմել է Ազգային ժողով՝ Սևանա լճից հավելյալ 70 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու համար։ Սա այն դեպքում, երբ Սևանը 15 սանտիմետրով պակաս է նախորդ տարվանից, չնայած Նիկոլ Փաշինյանը աննախադեպ բան էր խոստացել՝ հասնել վերջին 60 տարվա առավելագույն ցուցանիշին։ Բնականաբար՝ ջուրը վերցնում են, որովհետև ջրամբարների լցվածությունը ցածր մակարդակի է, ոռոգման սեզոնին ջուր է պետք։ Բայց հարցը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը միշտ դեմ էր արտահայտվում Սևանից լրացուցիչ ջրառին։ Ասում էր՝ Սևանը ձեզ համար ջրի տարա չէ։ Իսկ դառնալով վարչապետ՝ հայտարարեց, թե պետք է այնպես անել, որ այլևս երբեք ջուր չվերցնեն։ Ու հիմա հերթական անգամ ջուր են ուզում։ Այսինքն՝ խաբել են սուտ խոստումներով։ Ընդ որում, ինձ համար նաև զարմանալի է, երբ ասում են Սևանը մեր բոլոր հարստությունն է, Սևանը ժողովրդինն է, բայց չես հասնականում ինչի ժողովրդի հարստությունը ծախում են ժողովրդ վրա, փողերը մտցնում բյուջե ու դարձնում օրինակ՝ պարգևավճար նրանց համար, որոնք հենց Սևանը պակասեցնում են։ Ընդ որում, Սևանի մասով խոստումները միայն ջուր այլևս չվերցնելու վերաբերյալ չէր․ խոստանում էին քանդել ափամերձ շինությունները, այլևս տարածք չտալ։ Հիմա դղյակներ են սարքում սևանի ափին։

Զավեշտը այն չէ, որ Սևանից ջուր են վերցնում կամ ափը մեջ-մեջ են արել ու դղյակ են սարքում, այլ այլն, որ խոստանում էին այլևս երբեք չանել։ Ես հո ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, գործընկերներ ենք եղել, ոչ բարով և ճանաչելով նրան՝ չեմ հավատացել և ոչ մի խոստման։ Բայց որ 2018 թվականից սկսած խոսում էի, ասում էին՝ թողեք մարդիկ աշխատեն, բա խի՞ Սերժի վախտ չէիր խոսում և այլ անհեթեթություններ։

Հենց խնդիրն այն է, որ արել են լիքը բաներ, որոնք ասում էին՝ այլևս երբեք չի լինելու։ Երեկ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Կոտայքի մարզ, բավականին մանրակրկտորեն արեց այն, ինչ շատ լավ անում է՝ ծաղիկներ դրեց ու ծնկեց մեր տղերքի շիրիմների աաջ, որոնց հենց ինքը տարավ կոտորածի՝ «սա մեր նոր Սարդարապատն է» ելույթով։ Ուզում եմ հիշել նույն Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի կառավարության նիստից հատված․ ասում էր, թե այլևս երբեք պետք է զինվորի զոհվելը չլինի սոսկ լրահոսի վերնագիր, պետք է հետաքննել ամեն մեկի մահվան հանգամանքները։ 44-օրյայի հանձնժողովը դա է հետաքննո՞ւմ։ Ո՞ր մեկը քննեցիք։ Ձեր կառավարման ժամանակ բացի պատերազմի 5 հազար զոհը, ունեցել ենք հարյուրավոր զոհեր, ո՞ր մեկն եք լուրջ քննել։ Թող չտանեիր մեր տղերքին մահվան, կոտորածի, ու հետո ձևական ոչ մեկի շիրիմների առաջ չչոքեիր․ նրանք մեզ ողջ էին պետք։ Չես կարող կոտորել, ազատագրածը հանձնել, արած գործը վարի տալ ու ասես կներեք։ Մանավանդ որ ասել էիր՝ այլևս երբեք չի լինելու։ Բա ինչի՞ եղավ։

«Այլևս երբեք» արտահայտությունը ամենաչարաշահվածն է սրանց պարագայում, աննախադեպ, բացառիկ և այլ բառերի հետ միասին։ 2018 թվականի նոյեմբերի 30-ին միտինգ է անում ու հայտարարում՝ այլևս երբեք լկտիություն չի լինելու։ Հիմա որ Նիկոլի դեպուտատն ասում է ականջներդ կկտրեմ, լկտիություն է՞, թե չէ։ Որ Նիկոլի դեպուտատը բանջարեղեն վաճառողի ապանքը շուռ է տալիս, լկտիություն է՞, թե չէ։ Որ Նիկոլի դեպուտատը ԱԺ դիմաց մարդկանց է քաշքշում, ԱԺ նախագահն էլ թքում է քաղաքացու վրա, լկտիություն է՞, թե չէ։ Հիմա հարց՝ լկտիություն այլևս չի լինելո՞ւ, թե լկտիությունը այլևս քիչ չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը միտինգ է անում ու հայտարարում է՝ այլեւս երբեք ՀՀ քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու։ Դրանից երեք տարի անց իր շարասյան ավտոմեքենան քշում են քաղաքացու վրա ու սպանում։

2018 թվականի դեկտեմբերի 3-ին ելույթ է ունենում Արարատ քաղաքում այն մասին, որ մեր երկրում այլևս երբեք քաղբանտարկյալներ չեն լինելու, որևէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման պետք է չենթարկվի: Լուրջ եք ասո՞ւմ, դրանից հետո քա՞նի քաղբանտարկյալ ենք ու նեցել ու էսօր էլ ունենք։ Աշոտյան, ինչի՞ է նստած, ձեր հիմնավորման վրա ձեր խնդալը չի գալի՞ս։ Մամիկոն Ասլանյանն ինչի՞ է նստած, Արեն Գրիգորյանը ինչի՞ էր նստած, որ դատարանում էլ մահացավ․ 1,5 տարի առաջ ասուլիսում բան էր ասել, տարաք-նստացրիք․ ձեր արածը ձեզ դո՞ւր եկավ․ Գրիգորի Խաչատուրովը ինչի՞ ա նստած, եթե այլևս երբեք պետք է քաղբանտարկյալ չլինի։ Քա՞նի հոգու անուն կարդամ 2018-ից սկսած մինչև հիմա։

Ասում էր նախկինում սաղ վատ էր, դրա համար մարդը ստիպված կազինոյում էր բախտը փնտրում, այլևս երբեք ՀՀ քաղաքացին աղքատությունից դուրս գալու հույսը չի դնի բախտի ու կազինոյի վրա։ Եթե էն ժամանակ 130 մլն դոլարի էին խաղադրույք անում, հիմա՝ 12 մլրդ դոլարի։

Ասում էր՝ պետք է հրաժարվել սերունդների հարստությունը վաճառելուց, հանքերի լիցենզիաներ պետք է չտալ կամ պետք է քչացնել, չի կարող տնտեսական աճի մեջ մեծ տոկոս ունենա հանքը։ Միայն նախորդ տարի 60-ից ավելի հանքի շահագործման թույլտվություն եք տվել։ Բա էլ ի՞նչ «այլևս երբեք»։ Սա կոնկրետ խոսքի ու գործի շեղում է 180 աստիճանով։

Կոռուպցիան այլևս արմատախիլ է արված, ասում էր նա․ խնդրեմ՝ միայն մեկ՝ կորոնավիրուսի վերաբերյալ քրեական գործով անցնում են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ նախկին նախարար, փոխնախարար, հիվանդնաոցների ղեկավարություն։

2019 թվականի սեպտեբերին հայտարարում է՝ առանց Սփյուռքի Հայաստանը չէր կարող ոտքի կանգնել, պետք է յուրաքանչյուր սփյուռքահայ ունենա ՀՀ քաղաքացիություն։ Դրանից հետո ի՞նչ եղավ․ սփյուռքից փողեր հանգանակեցին՝ կերան, ու հիմա սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելում են։

Մեկ այլ առիթով ասում է Հայաստանն այլևս չի դիտվում որպես հումանիտար օգնության օբյեկտ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն։ Դա ասում է 2019 թվականին։ Գիտե՞ք դրանից հետո հումանիտար օգնության թվերը ինչպիսին են։ Բերում եմ միայն նախորդ տարվանը․ 2022 թվականին շուրջ 90 մլն դոլարի հումանիտար օգնություն է բերվել Հայաստան, որը 2,5 անգամ ավելին է 2021 թվականի ցուցանիշից։ Հիմա հումանիտար օգնության օբյեկտ ես, թե չէ։

Ելույթում ասում է բռնությունը պետք է այլևս բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ հենց էսօր փաստաբանները գործադուլ են արել, որովհետև Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել․ Նիկոլի օրոք օր ու մեջ փաստաբան են ծեծում ուժային կառույցներում։

Ասում էր այլևս պետք է ոռոգման ջուրը դառնա այնքան հասանելի, որքան էլեկտրականությունը: Սա ասող Նիկոլի ներկայությամբ իր էկոնոմիկայի նախարարն ասում է՝ պետք է ոռոգման ջուրը էնքան թանկացնենք, որ մարդիկ ստիպված անցնեն կաթիլային ոռոգման։

Ասում էր՝ ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաները։ Սա ամենածիծաղելի հայտարարություններից մեկն է, որին կարծում եմ՝ չարժե անգամ անդրադառնալ։

Եվս մեկ ծիծաղելի հայտարարություն հնչեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ պետք է աննախադեպ որոշում կայացնել և հրաժարվել պարտքերով երկիրը կառավարելուց։ Դրանից հետո պետական պարտքն աճեց ևս 4 մլրդ դոլարով։ Տարին մոտ մեկ միլիարդով ավելացնում են։

Կարճ ասած՝ այ այսպես խոսքից խոսք արժեզրկվում է թե՛ քաղաքական գործիչը, պաշտոնյան, թե՛ այն ինստիտուտը, որը նա է ներկայացնում։ Մարդու, առավել ևս՝ ղեկավար մարդու խոսքը պետք է ունենա արժեք։ Իսկ մեզ մոտ ասում են՝ դե Նիկոլն ա էլի, պարզ ա՝ սուտ ա ասում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>