Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Տուրիզմ. Խելամիտ լուծումների անհրաժեշտությունը (մաս 2)

Հայաստանը միայն Երեւանը չէ

Զբոսաշրջությունն ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում, դառնալով բազմաթիվ երկրների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը: Սա քաղաքակրթական տենդենց է․ եթե մենք նույնիսկ ոչինչ չանենք, ապա տուրիստական որոշակի հոսքեր միեւնույն է Հայաստան գալու են։ Իսկ Ճիշտ եւ խելամիտ աշխատանքի դեպքում Հայաստան եկող տուրիստական հոսքերը էապես կմեծանան։ Կդառնա պետական քաղաքականություն՝ իր բոլոր դրական հետեւանքներով։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» առաջիկայում հանրությանը եւ գործող իշխանություններին է ներկայացնելու իր առաջարկների փաթեթը։

Այսօր անդրադառնանք, սակայն, մի մասնավոր հարցադրման։ Մենք պետք է խնդիր դնենք տուրիստին բերել Հայաստան, եթե խնդիրը դնենք տուրիստին բերել միայն Երեւան, ապա կտապալենք գործը։ Հայաստանը միայն Երեւանը չէ։ Երեւանում կառուցվող զիփլայնի աննպատակահարմարության թեմային մենք անդրադարձել ենք, դա ուղղակի հարվածելու է Ենոքավանի զիփլայնին։
Հաջորդ վիճահարույց նախագիծը՝ «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրն է։

Այդ ծրագիրը իրականացվելու է, գյուղը կառուցվելու է Երեւանում։ Սա աբսուրդ է։

Երեւանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի համար արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ։
Ակնկալվում է մրցույթն ամփոփել առաջիկա ամիսների ընթացքում: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով:

Ինչու սա հնարավոր չէ անել Երեւանից դուրս։ Հայաստանը փոքր է, որ մարզում էլ կառուցվեր Երեւանից կես ժամից մինչեւ մի քանի ժամ հեռավորության վրա է լինելու։ Տուրիստի համար չնչին հեռավորություն, բայց այդ մարզի համար՝ կենսական խնդիր։ Ինչու գնալ արհեստական վայրում, արհեստական գյուղի կառուցմանը, եթե կան դրա լրիվ բնական տեղերը, բնական գյուղերը, որոնք լքվում են, դատարկվում։

Եթե այս ամենը շարունակվի, այս գործելաոճը շարունակություն ստանա, ապա դա, մեղմ ասած, ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի վրա: Ամեն ինչ կենտրոնացնելով Երեւանում մենք ոչ միայն չենք նպաստում զբոսաշրջության զարգացմանը, այլ խթանում ենք մարզերի դատարկմանն ու աղքատացմանը:
Կառավարությունները սովորաբար չեն լսում առաջարկներ, առարկություններ։ Դրա համար էլ երկիրը զարգանում է ցաք ու ցրիվ, առաց միասնական քաղաքականության՝ գրեթե բոլոր ոլորտներում։

Ինչ վերաբերում է Երեւանին, ապա այն պետք է ունենա իր տուրիստական գրավչության նոր իդեան։

Սա շատ բարդ խնդիր չէ։ Եթե խնդիր դրվի մտածել, աշխատել այդ ուղղությամբ, ապա լուծումները կգտնվեն։
Ոչ միայն մարզերի, այլեւ բուն մայրաքաղաքի համար հաջող գաղափար չէ՝ երեք հազարամյա Երեւանում կառուցել արհեստական մի գյուղ:
Վիեննայում ավստրիական գյուղ չկա, Հռոմում իտալական գյուղ չկա, Մոսկվայում՝ ռուսական գյուղ չկա։

Հեռու չգնանք՝ նայենք Վրաստանին: Թբիլիսիում ամրոց կա, բայց Սահակաշվիլիի կառավարման տարիներին որոշում կայացվեց արագ վերանորոգել եւ զբոսաշրջության կենտրոն դարձնել նաեւ Ռաբատ ամրոցը: Վերցրին նաեւ մի գյուղ`Սիգնախի եւ գեղեցիկ տեսք հաղորդեցին, որը դարձել է զբոսաշրջության կենտրոն:

Այն ինչ կատարվում է մեզ մոտ՝ պետականությունից զուրկ մտածողություն է, անկախ նրանից ովքեր են դրա հեղինակները։ Քանի դեռ չկա տորիզմի զարգացման միասնական կոնցեպցիա, հաշվարկված առաջին 10-20 քայլերը, չկա միասնական տեսլական՝ ավելի լավ է ոչինչ չանել, քան անել անուղղելի սխալներ։

Այս ծրագիրը պետք է իրականացնել Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզի գյուղերում: Այդքան գումարը բավական կլինի նույնիսկ տասը գյուղ զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար: Տասը գյուղում կյանք ներարկել։ Այդ գյուղերի շուրջ կենդանություն հաղորդել, ճանապարհները դարձնել բանուկ, աշխատացնել մյուս ենթակառուցվածքները։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մաս 1

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>