Թշնամին կրակ է բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։