ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին զրկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց այսօրվա փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:
«ՔՊ-ն ԱԺ քննարկմանն էր ներկայացրել պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 64-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 62, դեմ՝ 1: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Բաբայանը: