Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել․ Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր պաշտոնավարման թեմային։

«7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հանրապետության համար անկարող բանակցող, 2 տարի Հայաստանի ինքնիշխան տարածքները Ադրբեջանին թողած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննարկում է իմ՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը: Ես չեմ կարող մասնակցել ԱԺ նիստին:

Իսկ ի՞նչ «հանցանք» եմ գործել ես. ըստ ՔՊ խմբակցության՝ ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն 8-ին եմ մասնակցել: Կհարցնեք՝ ինչու. որովհետև «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, ու ես, լինելով խմբակցության անդամ, բնականաբար, բոյկոտել եմ ԱԺ խորհրդի նիստերը: Այդ նիստերում ևս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, եւ որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաև հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք: Մյուս կողմից ընդգծեմ նաև, որ «ԱԺ կանոնակարգ»-ը չի պարտադրում մասնակցել խորհրդի նիստերին: Այս ընթացքում 3 անգամ Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ հանձնաժողովում քննարկված ու եզրակացություն ստացած նախագիծն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ներառելու համար և ֆիզիկապես նիստերին մասնակցելը ոչինչ չէր փոխում:

Ավելին, վստահաբար չի տուժել ՄԻՊ հանձնաժողովի գործունեությունը, որը, ամենատարբեր հարցումներով, ամենաակտիվ հանձնաժողովներից մեկն է կամ հենց առաջինն է ՀՀ ԱԺ-ում: Միայն եթե թվերի լեզվով ներկայացնեմ, ապա կազմակերպել եմ 22 աշխատանքային քննարկում, 13 հանձնաժողովի նիստ, որից 11-ը՝ արտահերթ, 75 հանդիպումներ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որտեղ բարձրացրել եմ Արցախի հանրապետության և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքները, մոտ 100 դատապարտող հայտարարություններ եմ արել ինչպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների, այնպես էլ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված իրավախախտումների վերաբերյալ:

Ինչպես նաև ներպետական ատյանների կողմից ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին: Մինչև 100 քաղաքացիների ընդունելություն եմ իրականացրել և ԱԺ համապատասխան բաժնում, և իմ աշխատասենյակում, և մարզերում: 372 քաղաքացու նամակին՝ պատասխանել: Բազմաթիվ այցեր եմ ունեցել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, մի քանի տասնյակ այցեր տարբեր մարզեր, տասնյակ հանդիպումներ ուսանողների եւ աշակերտների հետ: 1300-ից ավելի գրություններ են հասցեագրվել միջազգային կառույցներին, որոնցից միայն 800-ը Արցախի Հանրապետության և ժողովրդի խախտված իրավունքների մասին: Եւ այս պայմաններում ՔՊ-ականները գրում են, թե հանձնաժողովի գործունեությունը տուժել է: Ինչ վերաբերում է նախագծի մյուս «հիմնավորմանը», ապա ասեմ, որ ես չի կարող ՄԻՊ թեկնածուի ընտրության օրն արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին իր ելույթի ժամանակ որևէ հայտարարություն անել այնպես, ինչպես չկարողացա զսպել խուլիգանական վարքագիծ դրսևորած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հրապարակավ սպառնաց կտրել Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները:

Ես պարզապես չէի կարող որեւէ մեկի բերանը ձեռքով փակել, թեեւ Էդգար Ղազարյանից ուղիղ եթերում պահանջեցի ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից: Իհարկե, ՔՊ-ականների 40-հոգանոց ներկայությունը ապրիլի 4-ի հանձնաժողովի նիստում արդեն վկայում էր այն մասին, որ ՔՊ-ն ինձ թիրախավորել է և պլաններ ունի: Ուստի, այսօրվա նիստն անակնկալ չէ ինձ համար: Անակնկալն այն համառ անտարբերությունն է, որը ցուցաբերվում է մարդու իրավունքների բացահայտ խախտումների նկատմամբ իրավապահների կողմից: * ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 2-ին թքեց Կարեն Մկրտչյանի վրա, մինչ օրս անպատիժ է: * Հուլիսի 4-ին ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ընդդիմադիր թեկնածուի լեզուն և ականջները, դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին, բայց մինչ օրս անպատիժ է: * Հովիկ Աղազարյանը ապրիլի 17-ին համացանցում հայհոյեց կանանց, բողոքարկեցին, մինչ օրս անպատիժ է:

Ու այս ցանկը շատ երկար կարելի է թվարկել... Այսքանից հետո, թերևս օրինաչափ է, որ նման արժեհամակարգի կրող իշխանությունը խորհրդարանական Մարդու իրավունքների հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահի լիազորություններն է դադարեցնում՝ անհիմն: Իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել, քանի որ 2020-ից հրաժարվեցի հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնալ: Բայց ինձ չե՛ք վախեցնի, չե՛ք լռեցնի: Ազատ խոսքն ու քաղաքական ազատությունն ինձ համար անփոխարինելի արժեքներ են: Ասել եմ, ասելու եմ այն, ինչ մտածում եմ:

Հ.Գ. Այսօրվա ԱԺ նիստին ես չեմ մասնակցի (անաշխատունակ եմ մինչև հուլիսի 15-ը): Ինձ վերաբերվող նախագիծը կքննարկվի իմ լսված լինելու և իմ խոսքը ԱԺ ամբիոնից ընտրողներին հասցնելու իրավունքների կոպտագույն խախտմամբ»,-գրել է պատգամավորը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>