Ավտովթարի է ենթարկվել Պետրոս Ղազարյանը. մանրամասներ
Հուլիսի 10-ին ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima և Honda մանիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչի է խփել իր ավոտմեքենային և տեղեկացրել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, որպեսզի ԱՊՊԱ գործակալը մոտենա, Honda-ի վարորդը սկսել է մուննաթ գալ, թե իմ ավտոյին էլ է բան եղել, մեղադրել է Nissan-ի վարորդին, թե «քշել չգիտես՝ մի քշի», ու Նաջարյանի օրինակով՝ մատ թափ տալով «ճողոպրել» է վթարի վայրից։
Պարեկային ծառայությունը ձեռնակում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի վայրից հեռացած Honda-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի անվամբ։