Նոր հրաժարականներ կլինեն. օֆշորային պատմություններ կբացահայտվեն
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը՝ OCCRP պատրաստվում է փաստաթղթերի նոր փաթեթ հրապարակել, որը վերաբերվելու է տարբեր պետությունների ղեկավար շրջանակների հետ առնչվող օֆշորային կազմակերպություններին և կոռուպցիոն գործարքներին:
Այս կազմակերպությունը փաստաթղթերի նման փաթեթ արդեն հրապարակել էր, որի արդյունքում հայտնի դարձավ Հայաստանի մի շարք պաշտոնյաների հետ կապված օֆշորային պատմություններ: Այս սկանդալի արդյունքում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ:
ՀՀ իշխանության ներկայացուցիչները անհանգստացած են սպասվելիք հրապարակումներից ու մի քանիսը մտավախություն ունեն, որ իրենց օֆշորային պատմությունների ի հայտ գալուց հետո ստիպված կլինեն հրաժեշտ տալ պաշտոնին ինչպես Միհրան Պողոսյանը:

