Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Էրդողանը կտրուկ շրջադարձ է փորձում կատարե՞լ Ռուսաստանի հարաբերություններում և ինչպես դա կարող է ազդել Հայաստանի վրա

Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա այցի ընթացքում, շատերը զարմացան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ քայլերից Մոսկվայի հանդեպ: Նախ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ հույս ունի երկարաձգել Մոսկվայի հետ, այսպես կոչված, «ցորենային գործարքը» ևս երեք ամսով: Հետո հայտարարեց, որ մեկ ամիս անց Թուրքիան սպասելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին և վերջապես կատարեց իր գլխավոր քայլերից մեկը, ազատ արձակելով «Ազով» զինված խմբի հինգ անդամներին, որոնք իրենց տնային կալանքը անցկացնում էին Թուրքիայում, համաձայն Մոսկվայի հետ համաձայնության:

Էրդողանի այս երեք քայլերում կար միտում խոցելու Ռուսաստանին և անձամբ «իր ընկերոջ»՝ Պուտինին: Բանն այն է, որ այս ամսվա 17-ին լրանում է «ցորենային համաձայնության» հերթական ամսաթիվը, և ամենայն հավանականությամբ Մոսկվան կարող է չերկարացնել այդ գործարքը, որին ի պատասխան թուրքերն պատասխանում են, որ իրենց՝ ուկրաինացիների հետ համատեղ կերաշխավորեն այդ համաձայնությունը, նույնիսկ առանց ռուսների հետ համաձայնության: Իսկ դա նշանակում է կտրուկ քայլ Մոսկվայի հանդեպ:

Ռուսներին դուր չեկավ նաև Էրդողանի տոնը, թե ինչպես նա «հրավիրեց Պուտինին Թուրքիա», կարծես Պուտինը իր ենթական է, ով պարտական է գալ Էրդողանի մոտ, առաջին իսկ հրավերից հետո: Զարմանալի չէ, որ Պուտինի մամլո-խոսնակ Պեսկովը միանգամից հերքեց Էրդողանին, նշելով, որ «կոնկրետ այցի ժամանակացույց գոյություն չունի»:

Վերջապես հինգ «ազովցիների» հանձնումը Ուկրաինային․ դա ուղղակի հարված էր անձամբ Պուտինի իմիջին: Բանն այն է, որ այդ «ազովցիների» հանձնումը Թուրքիային լուրջ քննադատության էր արժանացել ժամանակին, քանզի Պուտինը այդ քայլին գնացել էր պայմանով, որ մինջև պատերազնի ավարտը Էրդողանն իրեն խոստացել էր, որ չի հանձնի Ուկրաինային: Փաստորեն Էրդողանը դրժեց իր խոսքը, ինչով մեծ հարված հասցրեց Պուտինի հեղինակությանը: Իսկ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովության փորձից հետո, դա Պուտինի հանդեպ երկրորդ մեծ հարվածն էր, որը հասցվեց այս անգամ Էրդողանի կողմից:

Փորձագետների կարծիքով, Էրդողանը փաստացի «վաճառեց» իր հարաբերությունները Պուտինի հետ, որպեսզի կարողանա բարելավել իր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Վերջինս, արդեն ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովից առաջ հայտարարեց, որ կողմ է որպեսզի Թուրքիան ստանա Ֆ-16 կործանիչները:

Կարող ենք ասել, որ իր այդ քայլով Էրդողանը փորձում է «նոր էջ» բացել թուրք-ամերիկյան հարաբերություններում, որն ավտոմատ կնշանակի էապես վատթարացում ռուս-թուրքական հարաբերություններում:

Փորձագետների կարծիքով, Էրդողանի այս քայլը պայմանավորված էր Թուրքիայի տնտեսական վատթար վիճակով: Իդեպ երեկ այդ երկրում կտրուկ բարձրացան հարկերը, ինչը խորը դժգոհություն կարող է առաջացնել այդ երկրի  հասարակ քաղաքացիների մոտ: Ինչ վերաբերվում է ռուս-թուրքակական հարաբերություևնների հնարավոր վատթարացմանը, ապա մոտ ժամանակներս պարզ կդառնա, թե ինչպես դա կարող է արտահայտվել և կարող է արդյո՞ք այն իր ազդեցությունը թողնել  այդ տարածաշրջաններում, որտեղ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն իրար հատվում են:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>