«Միսս Նիդեռլանդներ 2023» գեղեցկության մրցույթում հաղթել է տրանսգենդեր մասնակիցը. Լուսանկարներ
![«Միսս Նիդեռլանդներ 2023» գեղեցկության մրցույթում հաղթել է տրանսգենդեր մասնակիցը. Լուսանկարներ](/timthumb.php?src=/disc/10-07-23/094756c6567cba762f75261b27d7a2b9.jpg&w=450)
«Միսս Նիդեռլանդներ 2023» գեղեցկության մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է 22-ամյա տրանսգենդեր Ռիկի Քոլեն։ Պատմության մեջ առաջին անգամ հաղթողը կին չէ, գրում է life.ru-ն: «Այս մասնակիցը շատ տպավորիչ է եղել շոուի ամբողջ ընթացքում և ամենաշատ առաջընթացն է գրանցել», - նշել են ժյուրիի անդամները: Այժմ Քոլեն կներկայացնի Նիդեռլանդները «Միսս Տիեզերք» մրցույթում:
Սակայն այս հանգամանքը ոչ բոլորին է գոհացրել, նկատում է աղբյուրը: Twitter-ի բազմաթիվ օգտատերեր քննադատել են ժյուրիին այս ընտրության համար՝ նշելով, որ իրական հաղթողը պետք է լիներ վիցե-միսսը՝ երկրորդ տեղը զբաղեցրած գեղեցկուհին։
«Տղամարդիկ ամենուր կանանցից խլում են մրցանակներն ու հնարավորությունները»,- իր վրդովմունքն է հայտնել հոլանդացի փիլիսոփա և իրավաբան Եվա Վլաարդինգերբրուկը՝ հրապարակելով լուսանկար մրցույթից։
![](/disc/10-07-23/cf2798dd6e44c48f96ab34c595270eca.jpg)
![](/disc/10-07-23/6985e73cf597a6e99a22392423dd2408.jpg)
![](/disc/10-07-23/76eb6c2a728800523fda0bf7eeff3844.jpg)