«Ռոսիա»-ի անդրադարձը Հայաստանին, Ռուսաստանը սիրախաղ է սկսել. Տեսանյութ
«Ռոսիա» հեռուստաընկերության կիրակնօրյա տեղեկատվական վերլուծական հաղորդման շրջանակում անդրադարձ է կատարվել Հայաստանին:
Ներկայացվել է «Ռուսաստանն ու Հայաստանը վարում են ազնիվ խաղ» խորագրով ռեպորտաժ:
Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել Հայաստանի ձեռքբերումներին ու խնդիրներին, Հայաստանի անկախության 25-ամյակին: Խոսվել է նաև այն մասին, որ Հայաստանը դառնում է ոչ միայն պատմական հայրենիք, այլև հարազատ տուն բազմաթիվ սիրիահայերի համար:
Ռեպորտաժում ներկայացվել է, թե տրանսպորտային շրջափակման պայմաններում ինչպիսի զարգացում են ապրում տնտեսության տարբեր ճյուղերը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԱՏՄ կապերի ամրապնդմանը:

