Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել

100 ՏԱՐՎԱ ԴԵԺԱՎՅՈՒ ԿԱՄ ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԻՆՔ․․․

100 ՏԱՐՎԱ ԴԵԺԱՎՅՈՒ ԿԱՄ ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԻՆՔ․․․

▪️ 100 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1923 թ․ հուլիսի 7-ին, Խորհրդային Ադրբեջանը դեռևս երկու տարի առաջ ապօրինաբար իրեն բռնակցված ամբողջ Լեռնային Ղարաբաղի ընդամենի մի փոքր հատվածի վրա դժկամորեն և, ըստ էության, հարկադրաբար կազմավորում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: 

▪️ Այս կերպ Խորհրդային Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղից կտրում և մարզի սահմաններից դուրս է թողնում Շահումյանի, Խանլարի, Քարհատի, Շամքորի, Գետաբեկի, Քարվաճառի, Քաշաթաղի և ԼՂ հարավային շրջանները, ասել է թե` Արցախի հարավային հարթավայրային, արևմտյան և հյուսիսային ողջ տարածքները։ Արցախի յուրացմանն ուղղված Ադրբեջանի քայլերը, բնականաբար, այսքանով չէին սահմանափակվելու․․․ 

▪️ Իր կազմավորման սկզբնական շրջանում ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ ընդհանուր սահման ուներ, որն անցնում էր Հագարի գետով` Գորիսի շրջանի Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքով: Լեռնային Ղարաբաղն ադրբեջանականացնել ցանկացող Ադրբեջանի համար այս իրողությունը լուրջ խոչընդոտ էր: 

ԼՂԻՄ-ը Հայաստանից վերջնականապես կտրելու նպատակով մարզի կազմավորումից օրեր անց` 1923 թ. հուլիսի 21-ին, Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ-ից դուրս թողնված՝ արտալղիմյան արևմտյան հատվածների մի մասի վրա արհեստականորեն ստեղծում են Կարմիր Քուրդստանի գավառը:

Իբրև թե տեղի քրդերի համար որպես առանձին վարչատարածքային միավոր ձևավորված այս կազմավորումը գոյատևեց ընդամենը մի քանի տարի` 1923-1930 թթ. : Գավառը լուծարելուց հետո այդ տարածքում ձևավորվեցին ԱդրԽՍՀ առանձին վարչական միավորներ` Լաչինի, Քելբաջարի և մասամբ Կուբաթլուի շրջանները: 

Ընդ որում` ԼՂԻՄ-ի այն հատվածը, որը սահմանակցում էր Հայաստանի հետ, լռելյայն դուրս բերվեց մարզի կազմից և մտցվեց Լաչինի շրջանի մեջ: Այդ կերպ ԼՂԻՄ-ը կորցրեց Հայաստանի հետ իր ընդհանուր սահմանը և վերածվեց Մայր Հայրենիքից կտրված կղզյակի Խորհրդային Ադրբեջանի կազմում: 

▪️ Կտրելով Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապը՝ Ադրբեջանը հետագա տարիների ու տասնամյակների ընթացքում հետևողականորեն շարունակեց ԼՂԻՄ-ի տարածքային յուրացմանն ու թուրքացմանն ուղղված իր քաղաքականությունը՝ տարբեր պատրվակներով մարզի սահմաններից պարբերաբար պոկելով, նրա ենթակայությունից դուրս բերելով հողատարածքներ ու բնակավայրեր և դրանք միացնելով հարևան շրջաններին: Այդ բոլոր գյուղերն ու բնակավայրերն առանց բացառության ժամանակի ընթացքում հայաթափվում էին, բնակեցվում ադրբեջանցիներով և ամբողջապես թուրքացվում: 

▪️ Անցել է 100 տարի։

100 տարի առաջվա անցքերն ասես նույնությամբ կրկնվում են հիմա՝ մեր աչքերի առաջ։

Ոչինչ չի փոխվել։ 

Ադրբեջանը նույնությամբ շարունակում է Արցախի (նաև ՀՀ-ի) բռնակալման, հայաթափման ու թուրքացման իր քաղաքականությունը։

Ասես ածելու պես սրված սուր՝ օդում կախված է Արցախի ամբողջական հայաթափման և թուրքացման վտանգը, անգամ առավել՝ քան այն օրերին։

▪️ Հիմա հարց․ ի՞նչ կլիներ, եթե մենք պատմությունից դասեր քաղեինք։ 

Եթե մենք սերտած լինեինք գոնե վերջին 100-ամյակի մեր պատմության դասերը, ապա մենք ԵՐԲԵՔ, լսու՞մ եք, ԵՐԲԵՔ չէինք խոսի, քննարկի, պատկերացնի, երազի ու բանակցի ՀՀ-ից ցամաքով կտրված ու ընդամենը "Լաչինի միջանցք" անվամբ թել-ճանապարհով ՀՀ-ին կապված նախկին ԼՂԻՄ սահմաններով անկախ Արցախի մասին։

Ինչու՞։ 

Որովհետև ԼՂԻՄ սահմաններով անկախ Արցախն ի սկզբանե անկենսունակ ու մեռելածին միավոր էր լինելու, քանի որ Ադրբեջանը, Արցախի բռնազավթման ու հայաթափման իր անփոփոխ ձգտումներով, ինչպես նախորդ դարում, այնպես էլ հիմա ամեն ինչ անելու էր՝ այդ թելը կտրելու, Արցախի շուրջ օղակը սեղմելու ու հայաթափելու համար։ Փաստացի այն, ինչ և անում է այսօր․․․

Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը կարող էին և կարող են կենսունակ լինել առնվազն գոնե այն սահմաններում, ինչ մենք ձևավորել էինք Արցախյան ազատամարտի արդյունքում 1994-ին։

Կենսունակ ՀՀ և ԱՀ ունենալու համար գոնե այդ սահմանները վերականգնել է պետք։ Մեր պատմությունից քաղած դասերի առաջնահերթ հետևությունը դա պիտի լինի․․․

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>