Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
12
Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Պատերազմ Արցախում
Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը

Ի՞նչ են արել այս պաշտոնյաները Հայաստանից զինվոր գողանալուց հետո 40 օր․ «Կարճ ասած». Տեսանյութ

Սումգայիթի դատարանը 11,5 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանից առևանգած երկու զինծառայողներին։ Սա միջազգային մակարդակի ցինիզմ է, սա Հայաստանի Հանարապետության նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, գենշտաբի պետի, ԱԽ քարտուղարի ու այլոց ստորացումն է։

Գամ սկզբից։ Մայիսի 27-ի գիշերը պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում են որոնողական աշխատանքներ: Քննվում է նաև ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը: Նույն օրը տարածեց մեկ այլ հաղորդագրություն, թե՝ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է այդ զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցներն ու սահմանապահ ծառայությունը հայտնեցին, թե հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել է 2 զինծառայող։ Հաջորդ հայտարարությունը տարածեց Ադրբեջանի դատախազությունը․ հայ զինծառայողներ են ձերբակալվել՝ Ադրբեջանի պետական սահմանը խախտելու, Ադրբեջանի տարածքում ահաբեկչության, զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։ Նրանք էին Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը։ Հայ զինվորները կատարում էին ծառայակիցներին սնունդ տանելու պարտականությունը, ՀՀ տարածքում, թշնամին նրանց առևանգեց, տարավ ու դատեց։

Անցել է 40 օր։ Որո՞նք են եղել ՀՀ քայլերը այդ օրվանից սկսած։ Հայաստանի իշխանությունը ինչ է արել իր զինվորների համար։ Ուսումնասիրելով պաշտոնական կայքերը՝ հանդիպում ենք ընդամենը մեկ հաղորդագրության․ հենց նույն օրը արտգործնախարարությունը 4 տողանոց հայտարարություն է տարածել, թե՝ Ադրբեջանը ապօրինի առևանգում է արել (չես հասկանում, թե ըստ Արարատ Միրզոյանի, օրինական առևանգումը որն է) և դրանով Ադրբեջանն իր կողմից պարտավորությունների կատարումից շեղվելու փորձ է անում։ Եվ կոչ է անում արձակել բոլոր գերիներին՝ համաձայն նոյեմբերի 9-ի թղթի։ Ուզում եմ շեշտել, որ նրանք գերի չեն, նրանց առևանգել են Հայաստանի տարածքում տեղաշարժվելիս։

Միասին նայենք Հայաստանից 5 պատասխանատու պաշտոնյայի գործողությունները՝ պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար, ԱԺ նախագահ, վարչապետ, նախագահ։ Ի՞նչ են արել վերջին 40 օրերին, երբ մեր երկրից թշնամին զինվորներ է գողացել։

ՊՆ Սուրեն Պապիկյան․ մայիսի 28-ին այցելել է Սարդարապատ՝ Հանրապետության տոնի առթիվ։ Ընդունել է Ղազախստանի դեսպանին ու շնորհավորել նոր պաշտոնի առիթով, զանգել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալին, այցելել է ուսումնական կենտրոն։ Հետո մեկնել է Ֆրանսիա մի քանի օրով, մասնակցել ցուցահանդեսի, հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջը, Հայաստանի հիմնը երգել և այլն, էլ չթվարկեմ։ Մի բառ չկա, որտեղ Հայաստանի պաշտպանության նախարարը խոսի մեր երկրից գողացված զինվորներից։ Հա, Սուրեն Պապիկյանն այցելել է նաև զինվորական հավաքակայան, նորակոչիկներին ասել՝ ուր են գնում ծառայելու։ Ու վստահաբար չի ասել, որ կարող ա իրենց գողանան, տանեն ու պետությունը թքած ունենա, կներեք բառի համար։

Արտգործնախարար Արարատ Միրզոյան․ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպել է Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությանը, զանգել-շնորհավորել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարին, հանդիպել է Բունդեսթագի ինչ-որ հանձնաժողովի նախագահին, հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, զանգել է Ավստրիայի, հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարին, հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին, և վերջապես հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին ու մի բառ չկա այն մասին, որ խոսել են Հայաստանից առևանգված զինվորներից։ Ժղովորդ, սա աղետ ա։

ԱԺ նախագահը․ գնացել է Լեհաստան, հետո մի քանի օրով Մեծ Բրիտանիա։ Հերիք չէ կնոջն էլ էր Լոնդոն տարել, մի հատ էլ շամպայն էին տրաքացնում, ծնունդ նշում։ Սլովենիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան, ուղերձներ է, որ հղել է՝ էլ Հանրապետության օրվա առթիվ, էլ սահմանադրության առթիվ, էլ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, ԱԺ-ում ելույթներ է ուեցել ու ասել, թե ժողովուրդը իրենց է ընտրել, իրենք խաղաղություն են բերում, բայց Հայաստանից առևանգված զինվորների մասին՝ ոչ մի խոսք։

Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը էս 40 օրում․ կնոջ հետ գնացել է Օհան Դուրյանի մասին ֆիլմի պրեմիերային, այցելել է դատախազություն, ՊՊԾ, ԱԽ նիստ է արել, զանգել է Պուտինին, Վրաստանի վարչապետի ծնունդն է զանգել-շնորհավորել, հնգակողմ հանդիպում է ունեցել Ալիևի հետ, զանգել է էրդողանին ու շնորհավորել նախագահ ընտրվելու կապակցությամբ, դա համարել է թերի, մի հատ էլ գնացել է Անկարա ու շնորհավորել, Մոլդովայում մասնակցել է համերգի, հետո Էրդողանին մի հատ էլ զանգել-շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, գնացել է քննիչ հանձնաժողով, կնոջ հետ այցելել է Վալմարի արվեստի սրահ, մանկապարտեղ է բացել, հերոսների հուշարձանի առաջ ծնկի է եկել, մասնակցել է «Վարչապետի գավաթ» մրցաշարին ու ապրելու կամքից է խոսել, խոսել է ժողովրդավարություն բրենդից, մասնակցել է ԵՏՄ ու ԱՊՀ նիստերի, Վիգեն Խաչատրյանին ուղեկցել է այն աշխարհ, ավտոբուսում փիարվել է, գնացել է պատկերասրահ, բայց ոչինչ չի արել, որ Ադրբեջանը մեզանից գողացած տղերքին վերադարձնի։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան։ Մեդալներ է հանձնել մայիսի 28-ի առթիվ, հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես է կազմակերպել, դատավորների է կանչել, երդվել են անաչառ լինել, Այցելել է Ռուսաստանի, ԱՄՆ, Իտալիայի և այլ դեսպանատեր, գնացել է Ղազախստանի դեսպանատուն սգո մատյանում գրառում է արել, բայց չի մասնակցել Եռաբլուրում մեր զոհված տղերքի հուղարկավորությանը, գնացել է Լենինգրադ, հետո՝ Գերմանիա, մեդալներ է, որ շնորհել է աջ ու ձախ, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ում քթի տակից զինվոր են առևանգել ու ծպտում չի հանել։ Սա էլ մեր նախագահը։

Լո՞ւրջ։ Էս ա՞ ձեր անելիքը։ Ամեն մեկդ տասը թիկնապահով Երևանի մեջտեղով ման եք գալիս, որ ձեզ բան ասող չլինի, բա օր ու մեջ զինվոր ենք կորցնում, բան չունե՞ք ասելու ու անելու։ Հայաստանի առանցքային 5-6 պաշտոնյաների վերջին 40 օրվա արածները, երբ զինվոր են մեզանից առևանգել, էս ա։ Սրանց էս 40 օրվա արածը մեր 2 զինվորի եղունքի չափ արժեք ունի՞։ Էս ի՞նչ եք դուք անում։ Գերիների, առևանգվածների հարազատներն ահնամբեր սպասում են, որ մի բան կանեք, իրենց զավակներին կբերեք։ Սենց ե՞ք հետ բերում։

ՔՊ-ականն ասում է՝ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանի ընդդիմությունը մի քայլ անի ու պատերազմ սկսեն։ ՔՊ-ական Գևորգ Պապոյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունը հեչ, բանակցություները հեչ, իրենք կամ եղած, կամ չեղած, ընդդիմության քայլերն են կանխորոշում ամեն ինչ։ Բա էլ ինչի՞ համար են ձեր բանակցությունները։ Պապոյան Գևորգ, պատերազմը էս ա։ Երբ քո երկրի մեջից քաղաքացուն գողանում-տանում են ու դատում են ծանր հանցագործության համար, էս ա պատերազմը։ Էն որ առիթով-անառիթ ՀՀ գերբով ու դրոշով շորերը հագնում եք ու գնում միջոցառման, նկարվում ու տարածում որպես մամուլի հաղորդագրություն, զուգահեռ պղծում եք ՀՀ խորհրդանիշները ձեր գործունեությամբ։

Կարճ ասած՝ Փաշինյանն ասում էր՝ հայ գերիները բաքվի բանտերում պայքարում են ՀՀ անկախության համար։ Իմացեք, որ հայ գերիները Բաքվի բանտերում, Սումգայիթի բանտերում ցույց են տալիս ՀՀ ծնկած իշխանության դեմքը։ Ադրբեջանի ղեկավարությունը հայ զինվորներին դատելով՝ ժեստ ուղարկեց խաղաղասեր Հայաստանի իշխանությանը, թե ինչ է սպասվում իրենց ու նաև՝ ՀՀ քաղաքացիներին։ Ժողովուրդ, ձեզանից յուրաքանչյուրին խոստացված ապագան իրականում կարող է լինել այնպես, ինչպես եղավ Սումգայիթի բանտում նստած Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի հետ։ Սումգայիթ անունն էլ շատ խորհրդանշական է։ Սա Նիկոլի խոստացած ու բերած ապագան է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>