Այսօր ընթերցվելու է առևանգված հայ զինծառայողների դատավճիռը
Դիտել նաև
Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան. Սամվելյան
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին
Եղիշե Կիրակոսյանը ԵԽ պաշտոնյաների հետ է հանդիպել. գերեվարվածների իրավունքներին առնչվող հարցեր են քննարկել
Ադրբեջանցի դատախազը պահանջել է առեւանգված հայ զինվորականներին դատապարտել 12 տարվա ազատազրկման
Նոր որոշում. անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300.000-ական դրամ
Այսօր ընթերցվելու է առևանգված հայ զինծառայողների դատավճիռը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ նախօրեին՝ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում, տեղի է ունեցել հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Ադրբեջանում պահանջում են 12 տարվա ազատազրկման դատապարտել առևանգված հայ ռազմագերիներին։
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինի պահվող հայ զինծառյողներին մեղադրում է իբրև Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:
Աղբյուր՝ 24News.am