Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
12
Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Պատերազմ Արցախում
Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը

«Կարճ ասած»․ Պատերազմի ագռավները. Տեսանյութ

Սահմանադրության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ուղերձը սկսել էր հետևյալով՝ «Սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը»: Նույն ինքը մեկ այլ՝ անկախ լինելու բոլոր ատրիբուտներն ունեցող պետություն, որտեղ 30 տարի ծնվել ու ապրել են անկախ հայ սերունդներ, ճանաչում է այլ պետության կազմում։ Մի առանձին պետություն Արցախն է, մի առանձին պետություն Հայաստանն է, երկուսն էլ հայկական պետություններ են, մեկը ճիշտ է` ճանաչված, մյուսը՝ ոչ․ իրավունք ունի՞ մեկ անկախ պետության ղեկավար մեկ այլ պետությունը ճանաչի մի երրորդ պետության կազմում։ Օրինակ․ կարո՞ղ է Նիկոլը հայտարարել ես ճանաչում եմ Ռուսաստանի տարաքային ամբողջականությունը Վրաստանի նկատմամբ, Թուրքիան ճանաչում եմ նրա հարևան Բուլղարիայի կազմում, Նեպալն էլ ճանաչում եմ Չինաստանի կազմում։ Չէ, չէ՞։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծել է համաձայն անկախության հռչակագրի և պարտավորություն է ունեցել իրականացնել հայ ժողովրդի համազգային նպատակները։ Արցախն Ադրբեջանին հանձնելը չի կարող լինել հայ ժողովրդի համազգային նպատակ, այիսինքն դու խախտում ես նաև անկախության հռչակագիրը։ Ու դա անում են խմբակային։ Շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն արեց այդ հայտարարությունը, ու դրանից հետո իր թիմում մրցավազք է սկսել, թե ով կկրկնի նույն դավաճանական թեզը։ Մարիա Կարեապետյանը Նիկոլի ելույթը հասցրեց ու հնչեցրեց միջազգային բեմերում, էսօր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը իր կողմից ճանաչել է Աղազարյանը։ Սրանց հանրությունը քննադատում է ու ճիշտ է անում, բայց հարց այն է, որ թուրքի հետ Նովրուզ նշող Մարիայից առաջ իրենց շեֆն է արդեն ճանաչել։ Նա ասաց, թեման բացեց, հիմա մանրից հանրությանը այդ մտքին են ընտելացնում։

Էնտեղ են հասցրել, որ այլ պետության դեսպանը մեր պետական եթեր է գնում ու ադրբեջանական քարոզ է անում։ Ընդհանրապես, էդ հեռուսըտաընկերության եթերում ադրբեջանական ու հակարցախյան քարոզը արդեն մշտական է դարձել։ ԱՄՆ դեսպանն ասում է՝ այո, արցախահայերը կարող են Ադրբեջանի կազմում գոյատևել։ Դա հնարավոր է։ Նիկոլի՝ Արցախը Ադրբեջան ճանաչելուց հետո էնքան քննադատող չեղավ, ինչքան քննադատում են ԱՄՆ դեսպանին այդ ադրբեջանամետ հայտարարության համար։ Իսկ տիկին դեսպանին ո՞վ է ոգեշնչել։

Այդ ոգեշնչողը էսօր կառավարության նիստում հայտարարում է՝ Ադրբեջանը փակել է միջանցքը, Ադրբեջանը կտրել է Արցախի լույսն ու գազը, էթնիկ զտում է անում, թիրախավորում է Ֆրանսիային, բայց պետք է Ադրբեջաննն ու Արցախը երկխոսեն։ Ֆրանսիան անգամ թիրախավորված է, բայց պուճուր Արցախը թող իր գլխի ճարը տեսնի։ Էն Սամվել Բաբայանն էլ ասում է՝ թողեք ես գնամ երկխոսեմ, վստահություն ձեռք բերեմ։ Դուք հավատում ե՞ք ձեր ասածին։ Որպես ո՞վ բանակցեք, Ադրբեջանի քաղաքացի Սամվել Բաբայան և Ադրբեջանի քաղաքացի ասենք Ռամիլ Սաֆարո՞վ։ Որևէ ՔՊ-ական հավատում է, որ կարող են հանգիստ իրար հետ ապրե՞լ։ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղում հայերը կապրեն այնպես, ինչպես մենք կորոշենք․ հատուկ իրավունքնե՞ր, կարգավիճա՞կ, մոռացեք, թող գլուխները կախ գան, մեղայականով, կմտածենք, կարողա չպատժենք, ամնիստիա անենք։ Սա էն հեռանկարն է, որ էս պահին բացվել է 30 տարվա անկախ Արցախի առաջ։ Որովհետև Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի գլխավոր անելիքը եղել է տապալելը։ Էն կարգի խառնաշփոթ սարքելը, որ անգամ Ալիևը առիթը բաց չթողեց, սկսեց պատերազմ։ Հիշում ե՞ք, նա բերել էր թեզ, թե պետք է հարցի լուծումը ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրի, Արցախի ժողովրդի համար։ Տեսնես էլի նույն բանն է ասո՞ւմ։ Թե բա՝ մեկ է՝ մենք հավատում ենք խաղաղությանը․ խաղաղության դարաշրջանում էդ խաղաղարար կողմերից մեկը քո ինքնիշխան տարածքից քո զինվորին գողանում, տանում է Բաքու ու դատում, հենց-նենց տեղը։ Առևանգել տարել է, մոտավորապես այնպես, ինչպես դու ես կրթության և գիտության նախկին նախարար Աշոտյանին իր տանից հանել-տարել ու պահում ես կալանքի տակ։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է այս ամենը հաղթահարենք դիվանագիտությամբ։ ՀՀ ամենախաղաղ ժամանակահատվածում արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանն էլ ասում է խնդիր չկա, դիվանագիտությունը հարցեր կլուծի, բայց կոնկրետ դու պետք է 3 ամիս, գոնե լռես։ Թե որն է նիկոլենց պատկերացրած դիվանագիտությունը, ներկայացնում է իրենց դեպուտատը։ Նախկին հանրապետական, հիմա ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանն ասում է՝ եթե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնենք, պատերազմ կլինի, եթե չասենք Արցախն Ադրբեջան է, պատերազմ կլինի։ Դա կրկնում են մյուս ՔՊ-ականներն ու ընդդիմությանը մեղադրում են, թե պատերազմ եք բերում։ 44-օրյա պատերազմը ո՞վ է բերել, ընդդիմությունը՞։ Էդ պատերազմը դուք եք բերել ու դուք եք բերում․ մի անգամ բերել եք չարդարացված աքլորանալով, մի հատ էլ պատերազմ եք բերում ծնկաչոք բանակցելով։ Ասում են՝ մի խոսեք Ադրբեջանի դեմ, պատերազմ կլինի, մի խոսաեք Արցախի օգտին, պատերազմ կլինի, մի ասեք Մասիսը մերն ա, պատերազմ կլինի, հրադադարի խախտումներին մի արձագանքեք, պատերազմ կլինի։ Սրա շարունակությունը գիտե՞ք որն է՝ հայերեն մի խոսեք, պատերազմ կլինի, տղա երեխա մի ունեցեք, որ Ադրբեջանը ռևանշ չհամարի ու պատերազմ չանի։

Արցախի Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, ասում են՝ ներկայացրել է ծանր վիճակը և ըստ երևույթին՝ օգնություն աղերսել։ Դա ձեռքառնոցի է, անկեղծ եմ ասում։ Նա զբաղեցնում է մարդկանց, ցույց է տալիս, թե գործ է անում։ Այլապես կա՞ մեկ հոգի, որ չգիտի, որ եթե պետք է դիմել մեկին, դա Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Վլադիմիր Պուտինը երբեք չի ասել Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի մաս, ոչ մի երկիր չի ասել, ասել է մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը։ Քո նամակը դու պետք է Նիկոլին գրես, նամակ էլ պեռք է չգրես, պետք է գրես վերջնագիր, պահանջագիր։ Նախագահ ես ընտրվել, խոստումներ ես տվել, տարածքային ամբողջականություն-բան, բերել-հասցրել ես Արցախի կորստին ու նամակներ ես գրո՞ւմ։ Իսկ գուցե խնդրում ես Արցախը մտցնել Ռուսաստանի կա՞զմ։ Երբ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ, Պուտինը, Բայդենը, Մակրոնը, Թրյուդոն ոչինչ չեն անելու։ Կրկնում եմ՝ Արցախի նախագահը մարդկանց հիմարացնում է, թե ինչ-որ բաներով է զբաղված։ Ասեմ ինչու, կարծում եմ՝ Նիկոլը էս ղալաթը միայնակ չի անում, անում է Արայիկի հետ, ու եթե հիմա նա բացահայտ ըմբոստանա Փաշինյանին, կարծում եմ՝ Փաշինյանը կկանչի պատասխան տալու, թե՝ կարող ա՞ էս սաղ մենակով եմ արել։ Ընտրություն է հաղթել Արցախը շենացնելու կարգախոսով, դեռ առաջին ժամկետը չավարտած, արդեն խոսում է այն մասին, որ մեկ այլ երկիր գա իրեն պահի կամ ոնց անեն, որ երկիրը չլքեն։ Արայիկի ու Նիկոլի պատճառով արցախցիները, որ մոտ էին խնդրի լուծմանը անկախության ճանաչման ելքով, հիմա արդեն ճանաչվում են անջատողականներ, որոնք դեմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։ Ըստ երևույթին՝ որպես ահաբեկիչների՝ ձեր նկատմամբ, գրոհի ծրագիր են մշակում։

Կարճ ասած՝ Արայիկ Հարությունյանին հարցնում են՝ ժամանակը չէ՞ լրտեսության ու դավաճանության համար մահապատիժ կիրառել, պատասխանում է՝ քանի որ մեր բանտերի հնարավորությունները սահմանափակ են, ինչ-որ մի մեխանիզմ պետք է մտածենք։ Արցախում դավաճանները շատ են, ըստ Արայիկի։ Իսկ ո՞վ է թիվ մեկ դավաճանը Արցախում ու Հայաստանում։ Ի՞նչ պետք է անել նրանց հետ և արդյո՞ք ծաղր չէ մեզ համար, երբ Հայաստանի ու Արցախի անունից պաշտոնապես խոսում են մարդիկ, որոնք այդ երկու երկրներում համարվում են պետությանը, ազգին, ազգային իղձերին, հայրենիքի զավակներին թիվ մեկ դավաճանը։

 

Սևակ Հակոբյան

 

Աղբյուրը` yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>