Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք

Երկրի ղեկավարությունը կործանում է պետականությունը, ծառայողները մեդալներ են ստանում

Պետական ավանդույթային խորհրդանիշներից մեկն էլ պետական պարգևներն ու բարձրագույն կոչումներն են: Հայաստանում երկար տարիներ պատիվ և ձգտում է եղել պետական պարգևի արժանանալն ու նախագահների հրամանագրերով պարգևատրվելը: Մեդալը, շքանշանը, բարձրաստիճան կոչումը` յուրաքանչյուր գործչի համար նոր նվաճումների շարժառիթ էր, պատիվ, հարգանք և գնահատական: 

Օրինակն իմ վրա բերեմ:

Երբ ՀՀ նախագահ Սարգսյանի հրամանագրով ես և շատ այլ պետական-քաղաքական պաշտոնյաներ պարգևատրվում էինք «Մխիթար Գոշ» կամ այլ պարգևներով` այդ տարին հայ ժողովուրդը նշում էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Աշխարհում անկյուն չկար, երկիր չկար, խորհրդարան չկար (բացառությամբ որոշ երկրների), որտեղ ինչ-որ կերպ չհիշատակվեր, չոգեկոչվեր, կամ չդատապարտվեր Հայոց Ցեղասպանությունը: Աշխարհի տարբեր անկյուններից հայ ժողովրդին հարգանք, սատարում և համակրանք էին հղում: 

Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պերոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին և´ Հայաստանում, և´ Արցախում, և´ Սփյուռքում, և´ Աշխարհում գիտեին, տեսնում էին, թե ինչի՞ համար են մարդիկ պայքարում, այդ թվում նաև օտարերկրյա մեր բարեկամներին տրված պարգևներով: Աշխարհը հարգում էր Հայաստանին, հայ ժողովրդին, գնահատում էր նրա ձգտումը: Անձամբ ինձ, բազմաթիվ անգամներ տարբեր երկրների պատգամավորներ ու նախարարներ դրվատանքի ու հարգանքի խոսքեր են ասել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին: Մարդիկ հարգում էին ՀՀ ղեկավարների ու հայ ժողովրդի պայքարը:

Իսկ այսօր, երբ երկրի ղեկավարությունը բացահայտորեն կործանում է հայոց պետականությունը, իսկ Արցախը հայտարարում է թշնամու տարածք` այդ ընթացքում, որոշ ծառայողներ, դավադիրների որոշմամբ պարգևատրվում են մեդալներով, կոչումներով ու շքանշաններով: 

Տիկնա´յք և պարոնա´յք, ձեզանից ոմանք գուցեև արժանի են ինչ-որ պարգևների, բայց մի բան լավ հիշեք. վաղը այդ մեդալները, կոչումներն ու շքանշանները ամոթից չեք իմանալու թե որտեղ... 

Մի խոսքով` հասկացաք:

Կարելի է հետաքրքրվել և պարզել, թե ժամանակին ի՞նչ են արել ֆրանսիացիները` մարշալ Պետենի, կամ նորվեգացիները` Վիդ­կուն Կվիս­լին­գի ղեկավարած կառավարությունների կողմից ստացած պարգևներն ու կոչումները:

Հ.Գ.

Ընդհանրապես, աշխարհում չի կարող լինել մի երկիր, որն իր ոչ բարով ղեկավարների պատճառով անընդհատ նսեմանա և կորցնի, իսկ նրանց կողմից շնորհած պարգևներն արժեք ունենան:

Հ.Գ. 

Բյուջեից վճարվող պարգևավճարները վկա, ցույց տվեք մեր երկրում թեկուզ մեկ իշխանական պաշտոնյա, որի ջանքերը մի աննշան օգուտ են տվել մեր երկրին (ցանկացած ոլորտում) և ես հրապարակային ներողություն կխնդրեմ իմ այս գրառման համար (չեմ բացառում, որ նման անհատներ լինեն):

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>