Ադրբեջանցի դատախազը պահանջել է առեւանգված հայ զինվորականներին դատապարտել 12 տարվա ազատազրկման
Դիտել նաև
Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան. Սամվելյան
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին
Այսօր ընթերցվելու է առևանգված հայ զինծառայողների դատավճիռը
Եղիշե Կիրակոսյանը ԵԽ պաշտոնյաների հետ է հանդիպել. գերեվարվածների իրավունքներին առնչվող հարցեր են քննարկել
Նոր որոշում. անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300.000-ական դրամ
Ադրբեջանցի դատախազը պահանջել է առեւանգված հայ զինվորականներ Հարություն Հովակիմյանին եւ Կարեն Ղազարյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ հայ զինծառայողները ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից առեւանգվել էին մայիսին։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Սումգայիթի՝ ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ «դատավարությանը» հանդես են եկել փաստաբանները:
Այնուհետեւ մեղադրյալներին տրվել է վերջին խոսքը, որը ադրբեջանական լրատվամիջոցները չեն մեջբերում: Այնուհետեւ ելույթ է ունեցել դատախազը։ Նա մեղադրյալների համար պահանջել է 12 տարվա ազատազրկում։ Դատավորները հեռացել են հանդիպման ՝ դատավճիռ կայացնելու համար։ Դատավճիռը կընթերցեն վաղը։
Դատական ֆարսն ավարտվում է, այն տեւեց ընդամենը մի քանի նիստ։
Աղբյուր՝ NEWS.am