Ուշագրավ ցուցմունք Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ուշագրավ ցուցմունքներ է տվել ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը։
Նա հայտարարել է, որ նախաքննության ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ուղորդել և ճնշումներ է գործադրել վկաների վրա։
Մասնավորապես իրեն պարտադրել են Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տալ՝ հակառակ դեպքում սպառնալով, որ Էջմիածնում 2009-ին տեղի ունեցած սպանության համար արհեստականորեն կմեղադրեն իրեն։
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 13-ին։

