Վերջին երկու օրվա ընթացքում մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը. Չալաբյան․ Ուղիղ, լուսանկար
Դիտել նաև
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. ՀայաՔվե
Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է
«Հայաքվեն» հավաքել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները. Թվով 167 զոհ և անհետ կորած
«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
«ՀայաՔվե»-ն Սահմանադրական շարժում է ձևավորելու
Սիրելի բարեկամներ,
Մենք բազմաթիվ հարցեր ենք ստանում, թե երբ է հնարավոր լինելու «ՀայաՔվե»-ին մասնակցել մարզերում: Ուրախությամբ տեղյակ եմ պահում, որ վերջին երկու օրվա ընթացքում, մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը հետևյալ բնակավայրերում՝
Գյումրի (Շիրակի մարզ)
Վանաձոր (Լոռվա մարզ)
Կապան (Սյունիքի մարզ)
Տաթև (Սյունիքի մարզ)
Աբովյան (Կոտայքի մարզ)
Մասիս (Արարատի մարզ)
Արմավիր (Արմավիրի մարզ)
Բոլոր այս բնակավայրերում, դուք արդեն կարող եք քվեարկել: Եթե դուք ցանկանում եք, որ մենք գանք նաև այլ բնակավայրեր, կապվեք մեր հետ, միասին փորձենք կազմակերպել մեր աշխատանքը: Բոլորին հաջողություն եմ ցանկանում!
«Հայաքվե»-ի ստորագրահավաքը Երեւանում շարունակվում է