ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նոր Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու սարքերի հարձակման մասին
Հակաօդային պաշտպանությունը կասեցրել է Մոսկվայում եւ Մոսկվայի շրջանում օբյեկտների վրա հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու Ուկրաինայի փորձը, երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմի՝ հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը Մոսկվայի շրջանի և Նոր Մոսկվայի օբյեկտների վրա կանխվել է», - ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Նոր Մոսկվայի տարածքում չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Մեկ այլ սարք էլ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում։
«Կանխված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասվում է ՌԴ ՊՆ-ում։
Աղբյուր` News.am