Թուրքական Կենտրոնական բանկը որոշել է դադարեցնել լիրայի աջակցությունը
Թուրքական Կենտրոնական բանկը որոշել է դադարեցնել լիրայի աջակցությունը արժութային ինտերվենցիաների հաշվին։ Այս մասին, հղում անելով կարգավորիչի ղեկավար Հաֆիզե Էրքանին, հայտնում է թուրքական Ekonomim թերթը։
Թերթի տվյալներով ՝ երկրում առանցքային տոկոսադրույքի բարձրացումից հետո Էրքանը տեղի բանկիրների հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է «դրամավարկային քաղաքականության արմատական փոփոխությունների» մասին։ Կարգավորիչի ղեկավարը հայտարարել է, որ ԿԲ-ն այլեւս չի ճնշի փոխարժեքը եւ փոխարենը կկենտրոնանա գնաճի դեմ պայքարի վրա։
Մայիսին Թուրքիայում գնաճը դանդաղել է՝ հասնելով 39,59 տոկոսի։ Մինչ այդ, տեղական ԿԲ-ն բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը գրեթե կրկնակի՝ 8,5-ից 15 տոկոս։ Միեւնույն ժամանակ, կարգավորիչը չի բացառել դրամավարկային քաղաքականության հետագա խստացումը։