Ոչ մի արարած չի կարող խախտել հայերի ինքնորոշման իրավունքը․ բողոքի ակցիա՝ Հաագայում
ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները շարունակում են աշխարհի տարբեր ծայրերում բողոքի միջոցառումներ անցկացնել՝ աշխարհին հասցնելով արցախահայերի ձայնը, տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից։ ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միությունը Հաագայում հերթական ակցիան է իրականացրել՝ հաջակցություն Արցախի։
«Մեր ձայնի ցուցադրություն և բարձրացում, ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև ամբողջ աշխարհի համար, որոնք պետք է հասկանան, որ հայերն ունեն ինքնորոշման իրավունք և ոչ մի արարած այս երկրագնդի վրա չի կարող դա խախտել», – նշել է դաշնակցական կառույցը։