Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է. երգիչը Սիրուշոյից խորհրադանշական նվեր է ստացել. Տեսանյութ
Դիտել նաև
Սիրուշոն՝ նույն զգեստով, որը հագել էր 16 տարի առաջ
Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը
«Տղաներս բացարձակ չեն երգում, երգն իրենցը չէ, Զաբելը՝ դեռ կտեսնենք». Սիրուշո
«Օյլե»-ն առանձին ստուդիայում փակված ու արված ձայնագրությունների շարքից է. Սիրուշո
Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել․ Սիրուշո
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը այս շրջանում Հայաստանում է: Հայտնի երգիչը Instagram-ի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել Հանրապետության հրապարակից, տեղեկացրել, որ արձակուրդները որոշել է սկսել Երևանից՝ այն անվանելով անհավանական, գեղեցկագույն:
Ֆիլիպը նաև Սիրուշոյի Pregomesh զարդերի խանութ-սրահում է եղել, որտեղ նրան արծաթյա կախազարդ են նվիրել, որն էլ երգիչը անմիջապես կախել է պարանոցից: Երգչուհին իր հերթին կիսվել է Ֆիլիպի տեսանյութով և գրել. «Այսօր աղջիկները զանգեցին և ասացին, որ մեր խանութում Ֆիլիպ Կիրկորովն է: Ինչքան հաճելի է, թանկագին Ֆիլիպ»:

