Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր է դարձել աշխարհի գավաթի խաղարկության փուլում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
Սկրեչ մրցաձևում Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանցի մարզիկը զիջել է միայն Բելգիայի ներկայացուցչին։