Երևանի կոմունալ վարչության պետը եղել է հարբած վիճակում
MediaHub-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները կեսգիշերն անց երևեկության ընթացքում կանգնեցրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին, որն, ականատեսների վկայությամբ, մեքենան վարել է անկանոն։
Պարեկները սարքի միջոցով ստուգել են նրա սթափությունն ու պարզել, որ պաշտոնյայի մոտ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։ Արսեն Կարոյանը զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

