Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնի վերանայման գործընթաց է ձեռնարկվելու. ՀԾԿՀ նախագահ
Դիտել նաև
Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը
Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին
Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Գարեգին Երկրորդը մեկնել է Շվեյցարիա
«Տեսեք՝ երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյանի խոսքն առ Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոս». Ռուբեն Մելիքյան
Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնային տարին էր, և սակագնի վերանայման գործընթաց ձեռնարկվելու է: Փոխարժեքն ընդհամենը մի գործոն է, որն ազդում է այդ սակագնի ձևավորման վրա:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել այս գործընթացում, բայց չմոռանանք, որ մեր սպառողների շուրջ 70%-ն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից:
Միայն բնակչության համար է, որ սահմանված է դրամային սակագին, իսկ մնացած 70% սպառողի համար սահմանված է փոխարժեքի բանաձև, և արդեն իսկ իրենց բացարձակ ամսական վճարումները նվազել են»,- ասաց նա:
Աղբյուր՝ Tert.am

