Արդարադատության փոխնախարարը՝ Անդրեասյանի եւ Մինասյանի «թաքուն» հանդիպման մասին. Տեսանյութ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը ԲԴԽ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե հունիսի 23-ի ինչ են քննարկել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
«Իմ ինչին է պետք, որ ես դրանից հետաքրքրվեմ: Դա անձնական կամ չգիտեմ՝ ինչ շփում է, դա ինձ չվերաբերող հարց է»,- պատասխանեց Լեւոն Բալյանը:
Դիտարկմանը, որ այդ հանդիպումը փոխնախարարին պետք է հետաքրքրի, քանի որ դա հիմք է հանդիսացել՝ այս վարույթի շրջանակներում ինքնաբացարկ հայտնելու համար, փոխնախարարն արձագանքեց. «Վարույթի շրջանակներում հնչել են ինքնաբացարկի մի քանի միջնորդություններ, որոնց վերաբերյալ ԲԴԽ-ն ունի համապատասխան որոշումներ: Հետեւաբար այստեղ պատշաճ չէ այդ հարցը քննարկելը»:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ այն մասին, որ Անդրեասյանը եւ Մինասյանը սրճարաններից մեկում հանդիպում են ունեցել:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում