ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Լապշինը «բացահայտել» է, որ պաշտոնական Բաքուն ցանկացել է իրեն փոխանակել մարդասպանների հետ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել և բացահատել մի բան, որն իմ կողմից բացահայտվել էր դեռ այս տարվա ապրիլի 16-ին և որի վերաբերյալ ես գրառում էի կատարել:

Լապշինը «բացահայտել» է, որ պաշտոնական Բաքուն ցանկացել է իրեն փոխանակել մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Իսկ սա 2017 թ-ի ապրիլի 16-ին իմ կողմից արված գրառումն է այս թեմայի շուրջ, որի իսկությունը հաստատեց Լապշինը:

Այն, որ բլոգեր Լապշինն առուծախի առարկա է դառնալու Բաքվի համար պարզ էր… Սակայն դժվար էր կռահել, թե երբ է Ալիևը իր գինն ասելու: Այսօր արդեն Ալիևն իր «շուրթերից» մեկի գրչով այդ գինը ներկայացրել է շահագրգիռ կողմերին:

Բոլորին հայտնի է, որ ազերի նախկին ընդդիմադիր լրագրող և Ալիևների ընտանիքի ոխերիմ թշնամի Էյնուլա Ֆաթուլաևը, ով իր հայացքների համար Բաքվի բանտում մի լավ «պատժվելուց» հետո ազատ արձակվեց, հիմա դարձել է նույն Իլհամի ընտանիքի սազանդարը և Իլհամի ոչ պաշտոնական մամլո խոսնակը:

Այն, ինչ չի կարելի բացեիբաց առաջարկել և խոսել, Իլհամ բաբան անում է Էյնուլայի շուրթերով: Նշեմ, որ այդպիսի «շուրթերի» դեր են տանում բազմաթիվ ազերի երեսփոխաններ, լրագրողներ, պաշտոնյաներ և քաղաքագետներ:

Այսօրվա իր հոդվածներից մեկում ֆաթուլաևն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն հետևում և վերահսկողության տակ է պահում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը: Ալիևի մանկալվիկին դա բացարձակ դուր չի եկել: Ու Էյնուլան ավելի լավ բան չի մտածել, քան համեմատել բլոգեր Լապշինի գործը մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործի հետ և հարցնել տիկին Զախարովային, թե ինչու վերջինս նաև չի հետևում ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործին:

Ֆաթուլաևին դուր չի եկել այն, որ ՌԴ-ն չի արձագանքել ալամ աշխարհի ամենահզոր նախագահ Իլհամ բաբայի խնդրանքին և չի միջնորդել ՀՀ-ի իշխանությունների առաջ, որ վերջիններս ազատեն ՌԴ քաղաքցի Դիլգամ Ասկերովին: Ֆաթուլաևն իր հոդվածում ընթերցողների հատուկ հիշեցնում է, թե ինչպես է նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինին փոխանցել Ասկերովի ընտանիքի նամակը և խնդրել ջանքեր գործադրել ազատ արձակելու Ասկերովին:

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում, որ ազատության մեջ տեսնի ազերի մարդասպաններ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թ.-ի հուլիսին «մեկնել» էին Քարվաճառ՝ ծնողների գերեզմաններին այցելության և ձեռքի հետ էլ սպանել էին երկու մարդու: Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման:
Միայն Ֆաթուլաևի նման նողկալի արարածը կարող է Լապշինի գործը համեմատել մարդասպանների գործի հետ, որոնք երեքով սպանել էին 17-ամյա դեռահասի և մի կնոջ: Չնայած, ի՞նչ կարելի է սպասել Ֆաթուլաևից և իր ազգակիցներից, եթե Բաքվում հայ սպանողին հերոսացնում են: Տկարամիտ Էյնուլան մտածում է, որ ՌԴ-ում տեղյակ չե՞ն իրենց քաղաքացու «հերոսություններից»:

Շատ լավ տեղյակ են և գերադասում են չբարձրաձայնել, քանի որ դրա նմանին պաշտպանելը խայտառակություն է: Բաքվում մտածում են, որ եթե իրենք մարդասպաններին հերոսացնում են, ապա նույնն էլ պետք է անեն այլ երկրներում, որոնց ազերի քաղաքացիների հանցագործություն են գործում այլ երկրների տարածքում:

Սակայն այս «հոդվածից» մի բան պարզ դարձավ՝ Բաքուն Մոսկվային շատ պարզ հասկացնում է, որ եթե վերջինս ցանկանում է տեսնել Լապշինին ազատության մեջ, ապա պետք է իր հնարավորություններն օգտագործի և փորձի արցախյան բանտից ազատել Դիլգամ Ասկերովին։ Բաքվի այս խաղի մեջ ներքաշված են նաև Ուկրաինան և Իսրայելը:

Զարմանալի մի բան նկատվեց երեք «հայրենիքների» քաղաքցի Լապշինի Բելառուսում ձերբակալության և Ադրբեջան հանձնման հետ կապված: Իսրայելը, որը երբեք չի թույլ տալիս, որ իր քաղաքցիներին նսեմացնեն որևէ երկրում, մի քանի թատերական բնույթի հայտարարություններ արեց Լապշինի պահով և վերջ: Իսկ պաշտոնական Կիևն ընդհանրապես լռեց: Ակտիվ է մնում միայն Մոսկվան: Որքան կարելի է կռահել, Լապշնի «խայծը» կուլ են տվել միայն ՌԴ-ում ու հիմա Իլհամ Ալիևն իր կամակատարների միջոցով առաջարկում է Լապշինի ազատագրման գինը՝ դա մարդասպան Ասկերովի ազատ արձակումն է: Պրիմիտիվ Էյնուլային կարելի է շնորհակալություն հայտնել, որ վերջապես բացահայտեց Լապշինի շուրջ ընթացող այս խաղի դերակատարներին և նրանց ստանձնած դերերը:

Հուսով եմ, Հայաստանի և Արցախի իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ Ալիևի առաջարկած այս գործարքը տեղի ունենա և Ադրբեջանն ունենա նոր ազգային հերոս… Ասկերովի և Գուլիևի տեղը իրենց ընկերոջ՝ Հասանովի կողքին՝ փոսի մեջ է: Միայն այդտեղ կարող են հանգրվանել քնած մարդուն սպանողները, դեռահասին մորթազերծ անողները և կնոջը գնդակահարողները: Իլհամ Ալիևի հերոսներ Ասկերովը և Գուլիևը ոչնչով չեն տարբերվում «բուդապեշտյան ճիվաղ» Ռամիլ Սաֆարովից:

Հ.Գ. Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևը գին է առաջարկում Գուլիևի և Ասկերովի համար: АPА գործակալության հաղորդմամբ 2014 թ-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասկերովի, նաև Հասան Հասանովի դիակի հետ:
Սակայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն անդրդվելի էին: Բաքվին փոխանցվեց միայն Հասանովի լեշը:

Այս երեք տարիների ընթացքում Բաքուն «կենացները» թանկացրեց և փորձում է Լապշինի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը օգտագործել իր ուզածին հասնելու համար:

Լապշինի ձերբակալման համար Հայաստանը և Արցախը արդեն պատասխանել և պատժել են Ադրբեջանին: Վերջերս Արցախ այցելեցին շուրջ 30 հայտնի բլոգերներ և լրագրողներ: Այդ շռնդալից ապտակը Բաքվում դեռ չեն մարսել և գերադասում են լռել… Արցախը տեղեկատվական շրջափակման Բաքվի փորձերը ձախողվեցին… Հիմա էլ Ալիևը ուզում է այն օգուտ ստանալ Լապշինից, որը համոզված եմ ևս կձախողվի:

Գագիկ Համբարյանի Ֆեյսբուքյան էջից

Աղբյուր

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>